Ներքին 4 տարի առաջ - 12:04 28-12-2021

Եկել ենք Հադրութից ու ապրում ենք ինչպես մուրացկան․ արցախցիների բողոքի ակցիան

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 11։00-ից՝ արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ։ Նախաձեռնող խումբը «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպությունն է։ Արցախյան վերջին պատերազմի հետևանքով անտուն մնացած, Հադրութից և Շուշիից եկած մեր հայրենակիցների պահանջը մեկն է, որ ՀՀ Կառավարությունը իրենց ապահովի բնակարաններով, կամ գոնե կատարի վարձակալած բնակարանների գումարների փոխհատուցում։

Հադրութցի մի կին մեզ հետ զրույցում ասաց․

«Մենք բոմժ ու մուրացկանի նման ամեն բան թողել, եկել ենք, ու հիմա տան վարձ չենք կարողանում տալ, մնանք դո՞ւրսը, ի՞նչ անենք։ Այս ապաշնորհներից ոչ մի բան չենք ակնկալում, պետք լինի, դրոսում հավաքարարություն կանեմ, բայց գոնե մեր բնակարանների վարձերը տան»։

Կառավարության շենքի հրապարակից արցախցիները պատրաստվում են գնալ ՄԱԿ-ի գրասենյակ, այնուհետև Ֆրանսիայի դեսպանատուն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան