Սպորտ 5 տարի առաջ - 11:39 12-03-2021

ԹԻԱՎԱՐՈՂՆԵՐԸ ՄԱՅԻՍԻՆ ԿԿԱՐՈՂԱՆԱՆ ԺԱՄԱՆԵԼ ՃԱՊՈՆԻԱ

Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեն Թիավարության միջազգային ֆեդերացիային հավաստիացրել է, որ մարզիկները կկարողանան մայիսին ժամանել Ճապոնիա ՝ մասնակցելու ընտրական մրցաշարերին:

Իշխանությունները ծրագրում են մեղմացնել երկիր մուտք գործելու կանոնները, որոնք խստացվել են համավարակի պատճառով: Նշվում է, որ այնուամենայնիվ հարկ է կատարել համապատասխան պահանջները. պահպանել ֆիզիկական հեռավորություն, կրել դիմակ, ձեռնոց և տեղաշարժվել տրամադրվող մեքենաներով։

Թիավարության միջազգային ֆեդերացիայի գործկոմը հաստատել է, որ մայիսի 5-7-ը տեղի կունենա Ասիայի և Օվկիանիայի օլիմպիական որակավորման մրցաշարը, որը նաև ստուգողական նշանակություն կունենա։

Անցյալ շաբաթ Ռիո դե Ժանեյրոյում տեղի է ունեցել Հարավամերիկյան երկրների օլիմպիականների ընտրությունը, որն ավարտվել է մի քանի օր շուտ՝ Բրազիլիայիում ընդունած նոր սահմանափակումների պատճառով:

Եվրոպացիները Տոկիոյի խաղերի ուղեգրերի համար կմրցեն ապրիլի 5-7-ը Իտալիայի Վարես քաղաքում: Որակավորման վերջնական ստուգատեսը նշանակված է մայիսի 21-23-ը՝ Շվեյցարիայի Լյուցեռնում:

Ի դեպ, եվրոպացի մարզիկների համար նախատեսված վարկանիշային մրցաշարերին նախապատրասատվում են նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ մեր ակադեմիական թիավարները նույնպես կմրցեն Վարեսում, իսկ բայդարկա և կանոէ մրցաձևերում օլիմպիական ուղեգրերը կխաղարկվեն Հունգարիայի Տեգեց քաղաքում մայիսին: Երկու դեպքում էլ մեր մարզիկները հանդես կգան երկտեղանոց նավակներով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում