Արտաքին 5 տարի առաջ - 19:08 08-07-2021

Թուրքիայից Ճապոնիա մեկնողները եռօրյա պարտադիր կարանտին կանցնեն

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, Ճապոնիան թարմացրել է կորոնավիրուսի հետ կապված կարգավորումները այլ երկրից ժամանող անձանց համար: Ըստ այդմ՝ Ֆրանսիայից, Էստոնիայից, Լյուքսեմբուրգից, Նիգերիայից և ԱՄՆ-ի որոշ նահանգներից ժամանողներն ազատվել են պարտադիր կարանտին անցնելուց:

Իսկ ավելի քան 15 երկրների դեպքում կիրառվելու է եռօրյա պարտադիր կարանտին: Այդ երկրների շարքում է նաև Թուրքիան, որի հետ նույն ցուցակում են հայտնվել Եգիպտոսը, Բելառուսը, Լիբիան և այլ երկրներ:

Ամենախիստ կարանտինը նախատեսված է Ինդոնեզիայից, Զամբիայից ու Ղրղստանից ժամանած եկած անձանց համար՝ 10 օր:

Նշվում է, որ Ճապոնիա ժամանելիս կարանտինի ցանկի մեջ գտնվողները նախօրոք պետք է տեղավորվեն արդեն որոշված տեղերում, ապա կարանտինից հետո անցնեն ՊՇՌ տեստավորում և միայն բացասական պատասխանի դեպքում կարող են ազատորեն շրջել Ճապոնիայում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»