Արտաքին 5 տարի առաջ - 14:54 09-09-2021

«Չանսու» չափազանց հզոր թայֆունը շարժվում է դեպի Ճապոնիա

Ճապոնացի օդերևութաբանները հաղորդել են «Չանսու» հզոր թայֆունի մասին, որը շարժվում է Օկինավա պրեֆեկտուրայի ուղղությամբ: Առաջիկա օրերին այնտեղ սպասվում են տեղատարափ անձրևներ և փոթորկալից քամիներ:

Մասնագետների տեղեկություններով, այժմ թայֆունը, որի կատեգորիան հասել է մինչև «չափազանց հզոր» մակարդակի, գտնվում է Ֆիլիպիններից դեպի արևելք: Շուտով այն 20 կմ/ժ արագությամբ կսկսի շարժվել դեպի Օկինավա պրեֆեկտուրա: Հստակեցվում է, որ թայֆունի կենտրոնում քամու արագությունը 55 մ/վրկ է, ճնշումը՝ 935 հեկտոպասկալ:

Օդերևութաբանները տեղի բնակիչներին նախազգուշացրել են սողանքների և ջրհեղեղների հավանականության մասին: Նրանց խորհուրդ է տրվել պահպանել նախազգուշական միջոցները և ծով չգնալ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան