Մամուլ 5 տարի առաջ - 10:25 26-02-2021

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱԲՍՈՒՐԴ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ․ ՀՐԱՊԱՐԱԿ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանն ընդդիմության առաջնորդներին, Վազգեն Մանուկյանին մեղադրում էր դավաճանության մեջ՝ հիշեցնելով նրա հայտարարությունը, որ պատերազմի օրերին զանգել է գեներալներին եւ սպաներին ու ասել, որ չկատարեն Նիկոլ Փաշինյանի հրահանգները։ Ապա հերթական աբսուրդ հայտարարությունն արեց, որ այսօր «բարձրաստիճան զինվորականները լքել են իրենց ծառայությունը»։

Փաշինյանի հայտարարությունը շոկ է առաջացրել պաշտպանական գերատեսչությունում․ այդ հայտարարությունից, կարելի է ասել, հինգ րոպե անց ՊՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ սրբագրելով վարչապետի վրիպումը եւ վստահեցնելով․ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը լիարժեք իրականացնում են մեր Հայրենիքի սահմանների պաշտպանությունն ու ապահովում անվտանգությունը»:

Ուշագրավ է, որ ժամանակին Փաշինյանի թիմակիցները Հրանտ Բագրատյանին անարգանքի սյունին էին գամում այն հայտարարության համար, թե Ալիեւի տեղը լիներ, կհարձակվեր Հայաստանի վրա։ Հիմա Փաշինյանը բաց տեքստով ասում է, որ զինվորականները լքել են իրենց դիրքերը, Ալիեւ, համեցիր։ Իսկ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «ես համոզված եմ, որ շատ գեներալներ եւ բարձրաստիճան սպաներ այդ հայտարարությունն ստորագրել են իրենցից ավելի բարձրաստիճան հրամանատարների հրամանի ներքո», արձագանքեց ԳՇ-ն․ «ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի փետրվարի 25-ի առավոտյան տարածած հայտարարությունը չի՛ ուղղորդվել որեւէ մեկի կողմից կամ չի՛ արվել որեւէ մեկի ճնշման տակ։

Դա գեներալների եւ սպաների հստակ համոզմունքն է ու դիրքորոշումը, որի նպատակը մեկն է՝ այս օրհասական պահին ծառայել հայրենիքի փրկությանը։ Մեկ անգամ եւս հաստատում ենք մեր հստակ դիրքորոշումը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել