Մամուլ 5 տարի առաջ - 10:20 23-02-2021

ՄԱՍՆԱՎՈՐ ԴՊՐՈՑՆԵՐԸ ՀԱՐՎԱԾԻ ՏԱԿ ԵՆ. ԺՈՂՈՎՈՒՐԴ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում մասնավոր ուսումնական հաստատությունները հարվածի տակ են. կառավարությունը որոշել է օրինագիծ ընդունել մասնավոր կրթական ծառայություններն ԱԱՀ-ով կամ ավելացված շրջհարկով հարկելու վերաբերյալ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետի՝ 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 1455-Լ որոշման հավելվածի համաձայն՝ կառավարությանը հանձնարարվել է մինչեւ 2021-ի մայիսի երկրորդ տասնօրյակը պատրաստել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, ըստ որի՝ հանրակրթություն եւ բարձրագույն կրթություն իրականացնող հաստատությունների գործունեությունը պետք է հարկվի ԱԱՀ-ով՝ 20 տոկոսի չափով։

Առաջիկայում կայանալիք այս փոփոխությունները մտահոգությունների եւ դժգոհության մեծ ալիք է բարձացրել մասնավոր նախադպրոցական հաստատությունների պատասխանատուների շրջանում. մասնավոր դպրոցները ստիպված են լինելու 20 տոկոսով բարձրացնել ուսման վարձավճարները։

Եւ շատ ծնողներ անհանգստացած են, որովհետեւ այս փոփոխություններից հետո ստիպված են լինելու իրենց երեխաներին հանել մասնավոր դպրոցներից եւ տեղափոխել պետական դպրոց, մինչդեռ անկախ հայկական դպրոցների ասոցացիայի հաշվարկներով՝ ամեն տարի պետությունը մոտ 9000 երեխայի վրա տնտեսում է ավելի քան 1,2 միլիարդ դրամ, այսինքն՝ այդքան երեխա կրթություն է ստանում ոչ պետական դպրոցներում։

Ավելին, անկախ դպրոցների հայկական ասոցիացիան հարցում է անցկացրել աշակերտների ծնողների շրջանում։ Հարցման մասնակից ծնողներից շուրջ 50 տոկոսից ավելին հայտարարել է, որ երեխաներին կտանեն պետական դպրոց: Նույն պատկերն է նաեւ մասնավոր մանկապարտեզների դեպքում, ինչի շնորհիվ հատկապես կանայք կարողանում են աշխատել՝ նպաստելով ՀՀ տնտեսության զարգացմանը։

Իսկ այս փոփոխությունների արդյունքում շատ մանկապարտեզներ ուղղակի կփակվեն, պետական մանկապարտեզներում ազատ տեղեր չկան։ Ահա ծնելիությունը խթանելու կառավարության «լուրջ» ջանքերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում