Մամուլ 3 տարի առաջ - 08:18 31-01-2023

Հայաստանում սպասվում է կապիտալի տոտալ վերաբաշխում. ովքե՞ր են առաջնային հարվածի տակ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը, որը ՀՀ դատախազությանը իրավունք է տալիս ծանր մեղադրանք առաջադրել նաև իրավաբանական անձանց: Գործողության մեջ մտած դրույթներով Հայաստանի տարածքում գործող ընկերությունները կարող են դ ա տ ա պարտ վել ՀՀ Քրե ա կ ա ն օրենսգրքի հատուկ մասի բոլոր հոդվածներով, իսկ պատիժները, որ կարող է նշանակել դատարանը, բավականին ծանր են՝ նախորդ տարվա հասույթի մինչև 20 տոկոս տուգանքից մինչև ընկերության գործունեության հարկադիր դադարեցում:

Հաշվի առնելով հայկական ընկերությունների աշխատելաոճը, ներքին հակակոռուպցիոն և այլ բնույթի քաղաքականությունների բացակայությունը, ըստ փորձագետների, ծանր մեղադրանքներ կարող են առաջադրվել գրեթե բոլոր ընկերությունների նկատմամբ: «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջնային հարվածի տակ են հայտնվելու ռուսական կապիտալով գործող խոշոր ընկերությունները և իշխանության համար անցանկալ ի սեփականատերեր ունեցող խոշոր ընկերությունները:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտի աշխատանքը գտնվում է Հայաստանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատների ուղիղ հսկողության տակ, քանի որ այն ներդրվել է հենց նրանց պահանջով և ճնշումներով»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով