Մամուլ 5 տարի առաջ - 10:20 20-02-2021

ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ ԷՍԿԱԼԱՑՎԱԾ ԱՐՑԱԽ. ԱՅՆ ԱՄԵՆ ՊԱՀԻ ԿԱՐՈՂ Է ՊԱՅԹԵԼ․ ՓԱՍՏ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես եւ կանխատեսելի էր, Արցախում վերջին պատերազմից հետո առաջ եկած քաղաքական ակտիվությունը որոշակի անկում է ապրել։ Քաղաքական ուժերի կոնսուլտացիաների գործընթացը տապալվեց, ինչից հետո ակտիվ է միայն Վիտալի Բալասանյանին նախագահական ընտրություններում աջակցած «Արդարություն» կուսակցությունը, իսկ մյուս ուժերը լավագույն դեպքում սահմանափակվում են հարցազրույցներով ու հայտարարություններով, ուրիշ ոչինչ։

«Փաստ» թերթի տեղեկություններով, մի քանի «նախաձեռնություն» էլ, որոնք կոշտ պայքար էին տանում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ, մի մասը պաշտոններ ստացավ իշխանության տարբեր օղակներում, մի մասն էլ ակտիվությունը դադարեցրեց կամ ուղղակի թուլացրեց հետագա պայքարը՝ տարբեր բնույթի շահադիտական խոստումներով։

Արցախյան մեր աղբյուրի փոխանցմամբ, ներկայումս Արցախում բավականին տարօրինակ իրավիճակ է ստեղծվել։ Ակնհայտ է, որ երկրում առկա է մի կողմից՝ համընդհանուր անորոշություն, գումարած ոչ էֆեկտիվ ղեկավարում ու նախագահի նկատմամբ անվստահության մեծ աստիճան, մյուս կողմից՝ տապալված քաղաքական ուժեր եւ ակտիվիստներ։

Թվում է, թե իրավիճակը կշարունակվի այսպես մնալ, սակայն կա մեկ լուրջ խնդիր՝ կուտակված կրքեր, շատ դեպքերում իշխանության նկատմամբ թշնամական վերաբերմունք, որն ամեն պահի կարող է պայթել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող