Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 01:32 17-08-2023

ՀՀ-ն փորձ է անում չարաշահել միջազգային հարթակները՝ արտահայտելու քաղաքականապես մոտիվացված մեղադրանքեր․ Թուրքիայի ներկայացուցիչ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հարցը։

«Թուրքիան մտահոգ է Հայաստանի այն փորձով, որտեղ փորձ է արվում չարաշահել միջազգային հարթակները, այդ թվում՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն՝ արտահայտելու քաղաքականապես մոտիվացված և անհիմն մեղադրանքերը, որոնք վերաբերվում են Լաչինի ճանապարհին»,- իր ելույթի սկզբում ասաց Թուրքիայի ներկայացուցիչը։

Նա շեշտեց, որ Արդբեջանի մտահոգությունները պետք է հաշվի առնվեն և նրա իրավունքները պետք է հարգվեն։

«Ադրբեջանը մտահոգություններ է հայտնել Լաչինի ճանապարհի չարաշահման կապակցությամբ առ այն, որ անթույլատրելի ապրանքներ են տեղափոխվում, և Ղարաբաղում չթույլատրված հանքարդյունաբերում է տեղի ունենում։ Այնուամենայնիվ Ադրբեջանի այս մտահոգությունները հաշվի չեն առնվել, և Ադրբեջանը պարտավորված է զգացել ձեռնարկելու միջոցներ սեփական տարածքում վարվելու, ինչպես որ հարկն է համարել իր սեփական ինքնիշխան տարածքում։ Բացի դրանից, Ադրբեջանը ձեռնարկել է գործողություններ՝ մարդասիրական աջակցության ապահովման ուղղությամբ»,- ասաց Թուրքիայի ներկայացուցիչը։

Նա շարունակեց պնդել, թե իբրև Լաչինի միջանցքով առողջապահական տարհանումները հնարավոր են։

«Մենք արտահայտել ենք մեր հանձառությունը լիարժեք նորմալացման գործընթացի գնալ Հայաստանի հետ և քայլեր ենք ձեռնարկել այս ուղղությամբ։ Մենք շարունակում ենք մեծապես սատարել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններին։ Մեր հասատատուն կարծիքն է, որ հարաբերությունների նորմալացմանը կարելի է հասնել երկխոսության և բարի կամքի միջոցով։ Մենք կշարունակեքն մասնակցել, խրախուսել և սատարել այս նպատակին ուղղված բոլոր ջանքերին»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով