Սպորտ 5 տարի առաջ - 15:48 18-02-2021

ԹԵԼ-ԱՎԻՎՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՁՅՈՒԴՈՅԻ «ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏԻ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ

Այսօր մեկնարկած մրցաշարը վարկանիշային է, ինչը նշանակում է, որ մրցանակային տեղեր զբաղեցնող մարզիկները կստանան միավորներ և ըստ այդմ՝ օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորություն:

Ստուգատեսին մասնակցում է ավելի քան 500 մարզիկ:

Մրցաշարին մասնակում է նաև Հայաստանի ներկայացուցիչը՝ ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ): Նախնական փուլում հայ մարզիկի առաջին մրցակիցն է իտալացի Ֆաբիո Բազիլեն: Նրանք մեկ անգամ արդեն հանդիպել են, որի ժամանակ հաղթող է դարձել Ֆերդինանդ Կարապետյանը:

Հաջողության դեպքում Ֆերդինանդը երկրորդ գոտեմարտում կմրցի ռուսաստանցի Մուսա Մոգուշկովի հետ:

Հիշեցնենք, որ մրցանակային եռյակում տեղ զբաղեցնող մարզիկները կստանան համապատասխանաբար 1000, 700 և 500 միավոր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով