Սպորտ 5 տարի առաջ - 14:33 18-02-2021

ՍԵՎԱՆ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԱՐԳԵԼՔԸ ՀԱՆՎԵԼ Է

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Սևան ֆուտբոլային ակումբը կրկին կարող է գրանցել ֆուտբոլիստներ թե՛ միջազգային, թե՛ ներքին կարգով:

Հիշեցնենք, որ ՀՖՖ պաշտոնական կայքում հունվարի 29-ին հրապարակվել էր հոդված, որում նշված էր, որ «Սևան Ֆուտբոլային Ակումբ» ՍՊԸ-ն իրավասու չէ գրանցել նոր ֆուտբոլիստներ թե՛ միջազգային և թե՛ ներքին կարգով 3 ամբողջական և հաջորդական գրանցման ժամանակահատվածների ընթացքում՝ սկսած ս/թ փետրվարի 1-ից:

Այժմ հաղորդվում է, որ հաշվի առնելով ՖԻՖԱ-ից ստացված նամակն առ այն, որ «Սևան Ֆուտբոլային Ակումբ» ՍՊԸ-ն կատարել է համապատասխան վճարումները, «Սևան Ֆուտբոլային Ակումբ» ՍՊԸ-ի նկատմամբ վարույթը փակվել է, իսկ ակումբի նկատմամբ կիրառված տրանսֆերային արգելքն այլևս չի գործում: Հետևաբար, «Սևան Ֆուտբոլային Ակումբ» ՍՊԸ-ն կարող է գրանցել նոր ֆուտբոլիստներ թե՛ միջազգային, թե՛ ներքին կարգով՝ սկսած փետրվարի 11-ից:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով