Սպորտ 4 տարի առաջ - 17:55 01-07-2022

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրենը լքել է պաշտոնը

Հրաչ Աղաբեկյանը, որը 6 տարի զբաղեցնում էր «Ուրարտուի» գլխավոր տնօրենի պաշտոնը, հեռանում է ակումբից, հայտնում է «Ուրարտուի» պաշտոնական կայքը։

Հրաչ Աղաբեկյանն իր աշխատանքն ակումբում սկսել էր 2015 թվականի սեպտեմբերին՝ զբաղեցնելով «Ուրարտուի» ֆինանսական տնօրենի պաշտոնը, իսկ 2016 թվականի հունիսին նշանակվել էր ակումբի գլխավոր տնօրեն։

Իր հրաժեշտի խոսքում Աղաբեկյանը ասել է հետևյալը.

«Ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ակումբին, շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին՝ համագործակցության համար։ Ուրախ էի նման թիմի հետ աշխատել։ Այս ակումբում կան մարդիկ, որոնք ինձնից երկար են աշխատել, և նրանք բոլորն էլ աշխատում են ի շահ «Ուրարտուի», սա շատ բան է ասում։

Վստահ եմ, որ մենք շատ լավ աշխատակազմ ենք հավաքել, որը կարող է շատ հարցեր ու խնդիրներ լուծել, այստեղ բոլորը ակումբի նվիրյալներն են։ Իմ կարծիքով, ամենակարևորն է, չնայած այն հանգամանքին, որ մեր մասնագիտությունները տարբեր են, գտնել իմաստ այն գործի մեջ, որն անում ես։ Եվ գտնելով այն՝ դուք աշխատանքի կգաք մեծ ցանկությամբ և վառվող աչքերով։ Անկախ նրանից, թե ինչ մասնագիտություն ունեք, դուք պետք է շատ աշխատեք և զարգանաք:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև «Ուրարտուի» նախագահ Ջևան Չելոյանցին ընձեռած այս հնարավորության համար, ինձ համար այս ճանապարհը մեծ փորձ էր։ Մաղթում եմ, որ «Ուրարտուի» առջև ծառացած բոլոր նպատակները իրագործվեն, և ամենակարևորը, որ թիմը մեզ և մեր ակումբի բոլոր երկրպագուներին ավելի շատ էմոցիաներ և ուրախ պահեր պարգևի»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»