Մամուլ 5 տարի առաջ - 10:34 18-02-2021

ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ․ ՓԱՍՏ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ընդդիմություն եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու իր այսօրվա որոշ թիմակիցներ անընդհատ խոսել են դպրոցների քաղաքականացվածության մասին: Դրա մասին նրանք բարձրաձայնել են նաեւ իշխանության գալուց հետո: Սակայն այս թեման շարունակում է մնալ հանրային օրակարգում առաջնային քննարկվող հարցերից մեկը։

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունների համառ ջանքերով բազմաթիվ դպրոցների հոգաբարձուների խորհրդի 9 անդամից առնվազն 6-ը իշխանությանը սատարող անձինք են։ Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ հոգաբարձուների խորհուրդներում հիմնականում ըտրվում են այնպիսի մարդիկ, ովքեր ոչ միայն «սվոյ» են իշխանությունների համար, այլեւ տվյալ դպրոցների գործող տնօրենների հետ տարբեր խնդիրներ ունեն։

Թերթի տեղեկություններով, այս փուլում սպասվում է տնօրենների ընտրության նոր ալիք, եւ մարզպետարաններին ու համայնքապետներին հանձնարարվել է ամեն ինչ անել «նախկիններին սատարած» կամ «նախկինից մնացած», առավել եւս որոշակի ընդդիմադիր հայացքներ ունեցող տնօրեններից ազատվելու համար, զուգահեռ՝ ցանկացած գնով իրենց ցանկալի թեկնածուներին անցկացնել։

Մինչ այս արդեն իսկ այդ սկզբունքով իրականացված «ընտրությունների» արդյունքում դպրոցներում անընդհատ դժգոհության ալիք է բարձրանում, քանի որ հաճախ փորձառու, իրենց գործի գիտակ, արդյունավետ աշխատանքով աչքի ընկած տնօրեններին իշխանությունները փոխարինում են այնպիսի թեկնածուներով, որոնց առաջին «առավելությունն» ու «առաքինությունը» Նիկոլ Փաշինյանին ու իշխանություններին հավատարիմ ու հնազանդ լինելն է: Իշխանական կուլիսներում խոսում են, որ այս թեման շատ կարեւոր է իրենց համար, քանզի՝ «ինչ իմանաս, ամեն ինչ հնարավոր է, ընտրություն կա, բան կա, պետք է պատրաստ լինել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի