Մամուլ 5 տարի առաջ - 13:17 30-01-2021

ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ԱՊՐԻԼԻՑ ԹՈՇԱԿՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ, ՆՊԱՍՏՆԵՐԻ ՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ ԼԻՆԵՆ․ ՓԱՍՏ

«Մասնագետների համոզմամբ, ճգնաժամային իրավիճակը, որն ուղղակիորեն պայմանավորված էր կորոնավիրուսով, Արցախյան վերջին պատերազմով և ՀՀ իշխանությունների անպտուղ ու անբովանդակ գործունեությամբ (ոմանց կարծիքով՝ անգործությամբ), շարունակվում է բոլոր ոլորտներում, այդ թվում՝ սոցիալտնտեսական։ Մեզ հետ զրույցում բազմաթիվ տնտեսագետներ քանիցս փաստել են, որ առկա իրավիճակը հանգեցնելու է ՀՀ-ում աղքատության շեմի կտրուկ բարձրացման։ Ավելին, նրանց կարծիքով, մենք ուղղակիորեն գնում ենք հենց այդ ճանապարհով:

Արդեն ակնհայտ է, որ սպառողական շուկայում առկա է բավականին մեծ գնաճ, ինչն ուղղակիորեն իր ազդեցությունն է ունենալու առաջին հերթին հասարակության հատկապես անապահով հատվածի վրա։ Ինչպես հայտնի է, 2019 թվականին ՀՀ-ում աղքատության մակարդակը կազմել է բնակչության ընդհանուր թվի 26, 4 տոկոսը։

Դեռևս չեն հրապարակվել 2020 թվականի ցուցանիշները, սակայն, ըստ որոշ մասնագետների, 2020-ի ցուցանիշն ավելի բարձր է լինելու: Ավելին՝ կանխատեսվում է, որ արդեն այս տարվա առաջին կիսամյակում այն կհասնի մոտավորապես 30 տոկոսի, հնարավոր է՝ նաև անցնի։ Առավել ևս, որ շատ մասնագետների կարծիքով, այսպես շարունակվելու դեպքում ապրիլից կունենանք թոշակների, աշխատավարձերի, նպաստների ուշացումներ՝ դրանից բխող բացասական հետևանքներով:

Թերթի փոխանցմամբ, այս մասին հայտնել են Նիկոլ Փաշինյանին, որը բավականին նյարդայնացել է՝ հորդորելով ամենամյա տեղեկությունները հրապարակել հնարավորինս ուշ, իսկ հնարավորության դեպքում առավելագույնս այնպես անել, որ ներկայացվող թվերը իրականության հետ կապ չունենան և «ապացուցեն», որ երկրում ամեն ինչ հրաշալի է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան