Արտաքին 5 տարի առաջ - 10:17 05-07-2021

ԱՄԷ-ն դեմ է 2022 թվականի ապրիլից հետո նավթի արդյունահանման OPEC+ ծրագրին

Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) հավանություն չեն տալու OPEC+ (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն (ՆԱԵԿ, անգլ.՝ OPEC)) երկրների ընդհանուր ծրագրին՝ երկարացնել նավթային գործարքը 2022 թվականի ապրիլից հետո, քանի դեռ նրանց թույլ չեն տվել հանել ելակետային արտադրության մակարդակի սահմանափակումները: Հայտնում է Bloomberg-ը:

«Արաբական Միացյալ Էմիրությունները կողմ են արտադրության անվերապահ ավելացմանը, սակայն մինչև 2022 թվականի ավարտը գործարքը երկարաձգելու մասին որոշումն այժմ ընդունելու անհրաժեշտություն չկա: Այս համաձայնագրով մենք դեռ ութից ինն ամիս ժամանակ ունենք, և դա բավական ժամանակ է, որպեսզի հարցը քննարկենք հետագա փուլում»,- ասել է ԱՄԷ էներգետիկայի նախարար Սուհայիլ ալ-Մազրուին:

2020 թ. համաձայնագրի համաձայն՝ ԱՄԷ-ի բազային արտադրությունը կազմում է օրական 3.2 միլիոն բարել: Ալ-Մազրուին այդ սահմանափակումն անարդար է համարել և շեշտել, որ երկիրն ունի շատ ավելին արտադրելու կարողություն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան