Մամուլ 5 տարի առաջ - 10:11 29-01-2021

ԻՐԱՎՈՒՆՔ․ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՂԵԿԱՎԱՐԵԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ԿԱԴՐԵՐԸ»․ ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առողջապահական համակարգը շարունակում են ղեկավարել ՀՀ առաջին նա­խագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «կադրերը»: Այս կարծիքը պնդում է առողջապա­հության կազմակերպիչ, բժիշկ Գևորգ Գրիգորյանը՝ անգամ Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունից հետո:

-Այն, որ Արսեն Թորոսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի կադրն է, վաղուց հայտնի փաստ է: Նա ինքն է խոստո­վանել, որ 2008 թ. Լևոն Տեր-Պետրոսյանի համար DVD սկավառակներ էր առաքում: Այդ ոգով էլ նաև շարունակել է իր «քաղաքա­կան գործունեությունը»՝ դառնալով նախարար և այլն: Ինչ վերաբերվում է նոր նախարարին՝ Անահիտ Ավանեսյանին, նա Թորոսյան Արսենի հետ աշխատել է գրեթե 3 տարի: Հետևաբար, շարունակե­լու է նրա քաղաքականությունը: Ավելին՝ երբ այդ աղջիկը դարձավ նախարար, պարզվեցին որոշակի փաստեր, որ իր մայրը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ շատ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել՝ համացանցում ընդհանուր նկարներ, ծրագրեր ի հայտ եկան: Դրանից հետո պարզվեց, որ առողջապա­հության նոր նախարարի ամուսինը «Ռեմա» աղանդի քարոզիչներից մեկն է: Այ­սինքն՝ մեր առողջապահա­կան համակարգը դուրս եկավ աթեիզմի քողի տակից ու մտավ աղանդավորականի մեջ: Այն հանգամանքը, որ պացիենտը չունի կրոնա­կան դավանանք, մեզ հա­մար, որպես պրակտիկ բժիշկ, աքսիոմ է, բայց այլ աքսիոմ է այն, որ մարդ, ով չունի ներքին կաղապարներ, որը տալիս է հավատքը, սեփական խիղճը, նրանց համար մարդու կյանքը դառնում է առոչինչ, ինչն արտա­ցոլվեց կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողմամբ: Մենք տեսանք, որ մարդու կյանքը գործող վարչակազմի համար որևէ էական նշանակություն չէր ունե­նում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան