Ներքին 5 տարի առաջ - 13:30 01-02-2021

«ԱՎԻԱՏՈՄՍԵՐԸ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՉԵՆ ԹԱՆԿԱՑԵԼ, ՈՒՂՂԱԿԻ ԷԺԱՆ ՏՈՄՍԵՐԸ ՇՈՒՏ ԵՆ ՍՊԱՌՎԵԼ». ԳԵՎՈՐԳ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը պարզաբանություն է տվել ավիափոխադրումների շուկայում առաջացած խնդիրների շուրջ:

«Ավիատոմսերը իրականում չեն թանկացել: Ուղղակի պահանջարկը հաշվի առնելով՝ ավելի էժան տոմսերը շատ շուտ են սպառվել: Մինչև փետրվարի 1-ը շուկայում ծանրաբեռնվածությունը միջինը 50-60 տոկոս է եղել, իսկ հիմա օդանավերը 100 տոկոսով ծանրաբեռնված են,- նշել է Գևորգ Խաչատրյանը և հավելել,- Հետևաբար մնացած հիսուն տոկոսի գների կատեգորիան ավելի բարձր է, քան նախկին տոմսերինը: Հիմա մնացել են բիզնես կարգի տոմսեր, առաջին կարգի դասի տոմսեր: Այսինքն՝ տոմսերի արհեստական թանկացում տեղի չի ունեցել շուկայում: Քանի որ ավելի շատ են սպառվում, մնացել են միայն թանկ տոմսերը, ինչը նորմալ երևույթ է ամբողջ աշխարհում»:

Նշենք, որ այսօր «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորները բողոքում են ՌԴ մեկնելու հետ կապված տեխնիկական խնդիրներից: Ավիաընկերության ղեկավարությունը քաղաքացիներին հորդորել է մոտենալ կենտրոն, վերացնել թերությունները, ինչպես նաև խոստացավ, որ ուղևորներ տոմսերն անվճար կփոխեն:

Հիշեցնենք` կառավարության նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանը տեղեկացրել էր, որ դեպի ՌԴ պիլոտային ծրագրով առաջին թռիչքները կարող են տեխնիկական խնդիրներ ունենալ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով