Արտաքին
Իրանը ՌԴ-ին անօդաչու թռչող սարքեր է մատակարարելու․ Ջեյք Սալիվան
10:17 12-07-2022
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը պնդել է, որ ԱՄՆ իշխանությունները «տեղեկատվություն են ստացել», ըստ որի՝ «Իրանը պատրաստվում է անօդաչու սարքեր փոխանցել Ռուսաստանին»։
Ուկրաինան հայտարարել է ցորենի արտահանման համար ժամանած առաջին ութ նավերի մասին
09:22 12-07-2022
Խոսքը օտարերկրյա ութ նավերի մասին է, որոնք պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ կարողացել են մտնել ու տանել բերքը։ Ուկրաինայի ռազմածովային ուժերն ապահովում են նրանց անվտանգությունը։
Ռուսները սկսել են վիզաների դիմումներ ներկայացնել Ուկրաինա մուտք գործելու համար
09:21 12-07-2022
Բոլոր ռուսները դիմել են արտասահմանյան ուկրաինական դիվանագիտական հաստատությունների միջոցով, քանի որ ՌԴ-ում հնարավոր չէ դիմել:
«Մասյանյա» մուլտֆիլմի հեղինակները շարք են հրապարակել Ռուսաստանի վրա Չինաստանի հարձակման մասին
23:54 11-07-2022
Մուլտֆիլմում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով հեղինակները զուգահեռներ են անցկացնում ռուս-ուկրաինական պատերազմի հետ:
ԵՄ-ն ավելի քան 4 միլիոն եվրո կփոխանցի Ադրբեջանին ականազերծման համար
23:11 11-07-2022
Եվրամիությունն Ադրբեջանին լրացուցիչ 4.25 մլն եվրո կտրամադրի ազատագրված տարածքների ականազերծմանն աջակցելու համար։ Այս մասին հայտնել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
ՌԴ-ն առաջ է անցել Ալժիրից Իսպանիա մատակարարվող գազի ծավալով. Bloomberg
22:52 11-07-2022
Հրատարակությունը նշում է, որ Ռուսաստանի Դաշնությունից Իսպանիա գազի ներմուծումը 2022 թվականի հունիսին հասել է 8.7 հազար գիգավատ/ժամ ծավալի։
Տարածաշրջանների պաշտոնյաները լքում են «Վրացական երազանք»-ը՝ քննադատելով ԱՄՆ դեսպանին
22:27 11-07-2022
Նրանք խոստացել են հանրությանը պատմել «վրացական քաղաքականության ետնաբեմում տեղի ունեցող» իրադարձությունների մասին։
Բելառուսը դիմել է ՇՀԿ-ին անդամակցելու համար. Ուզբեկստանի ԱԳՆ
21:49 11-07-2022
Սամարղանդում կայանալիք գագաթնաժողովում կարող է սկսվել կազմակերպությանն անդամակցելու ընթացակարգը։
Binance-ն շարունակում է սպասարկել իրանցի հաճախորդներին՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին. Reuters
21:28 11-07-2022
Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ջոնսոնը չի սատարի թեկնածուներից ոչ մեկին իր իրավահաջորդի ընտրության հարցում
20:59 11-07-2022
Մինչ օրս տասնմեկ պատգամավոր հայտարարել է վարչապետի պաշտոնի համար պայքարելու իրենց պատրաստակամության մասին։
Շոտլանդիան կասեցրել է ուկրաինացի փախստականների կացարանի դիմումների ընդունումը
20:34 11-07-2022
Հաղորդվում է, որ դադարը չի ազդի այն փախստականների վրա, որոնք արդեն դիմել են ժամանակավոր կացարան ստանալու համար, բայց դեռ չեն ժամանել Շոտլանդիա։
Նորվեգիայում 1980 թվականից ի վեր առաջին անգամ գների ռեկորդային աճ է գրանցվել
20:08 11-07-2022
Գների ամենամեծ աճը, ըստ վիճակագրության, գրանցվել է մայիսին և հունիսին՝ կազմելով 0.9%:
Կրասնոդարի դատարանը կասեցրել է ղազախական նավթի տարանցման արգելքը
19:43 11-07-2022
Ղազախստանում արդյունահանվող ամբողջ հում նավթի մինչև 80%-ն անցնում է Նովոռոսիյսկի ծովային տերմինալով։
Վրաստանը հայտարարել է գազի մեծ պաշարների հայտնաբերման մասին
19:17 11-07-2022
Վրաստանում 16 միլիարդ խորանարդ մետր ծավալով գազի հանք է հայտնաբերվել։ Գազի պաշարները հաստատվել են Թբիլիսիի մերձակայքում գտնվող Շլումբերգերի հորատանցքում։
Շվեյցարիան արգելափակել է 6,8 մլրդ դոլարի ռուսական ակտիվներ
18:47 11-07-2022
Նշվում է, որ շվեյցարական կողմը արգելափակել է նաև անշարժ գույքի 15 օբյեկտ։
Թուրքիան փորձարկել է «օդ-օդ» դասի Gokdogan հրթիռ
18:29 11-07-2022
Մինչև տարեվերջ այս հրթիռը թուրքական բանակին կմատակարարվի ևս մեկ նոր՝ Bozdogan հրթիռի հետ միասին:
Լիտվան ընդլայնել է Կալինինգրադ ռուսական ապրանքների տարանցման սահմանափակումները
18:12 11-07-2022
Արգելքի տակ է հայտնվել բետոնի, բնափայտի, ալկոհոլի և ալկոհոլի վրա հիմնված արդյունաբերական քիմիկատների փոխադրումը։
Պուտինը Ուկրաինայի բոլոր քաղաքացիների համար պարզեցրել է ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը
17:52 11-07-2022
Հունիսի 11-ից Խերսոնի և Զապորոժիեի մարզերում ցանկացողներին արդեն տրամադրում են ռուսական անձնագրեր։
Շվեդիան պատրաստվում է Թուրքիային արտահանձնել 10 ենթադրյալ PKK-ականի
17:30 11-07-2022
Մադրիդում հուշագրի ստորագրումից հետո Շվեդիան 10 հոգուց բաղկացած ցուցակ է կազմել:
Լա՛վ նայեք այս քարտեզին. սա սադրա՞նք է, թե՞ իրական նպատակ. Հունաստանի վարչապետը՝ «Գորշ գայլերի» առաջնորդին
17:14 11-07-2022
Քարտեզում հունական մի շարք կղզիներ ներկված են կարմիր գույնով՝ այնպես, ինչպես ներկված է Թուրքիայի տարածքը։
ՌԴ մի շարք օդանավակայաններում թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարաձգվել է մինչև հուլիսի 18-ը
16:06 11-07-2022
Ավիաընկերություններին խորհուրդ է տրվում օգտվել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայաններից։
Ուկրաինան հունիսի վերջին ոչնչացրել է ռուսական զորքերի թիկունքում գտնվող 14 ռազմաբազա և զինապահեստ. BBC
15:44 11-07-2022
BBC-ի լրագրողները հարվածների մասին տեղեկություններ և տեսանյութեր են հավաքել բաց աղբյուրներից:
Բելառուսում առաջարկել են սահմանափակել քաղաքացիների ելքը երկրից՝ «ազգային անվտանգության շահերից» ելնելով
15:17 11-07-2022
Փոփոխությունների համաձայն՝ Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեն կարող է սահմանափակել երկրից ելքը նրանց համար, ում «հեռանալը հակասում է ազգային անվտանգության շահերին»։
ՌԴ-ն այսօրվանից դադարեցրել է «Հյուսիսային հոսք»-ով գազի մատակարարումը Գերմանիա
14:49 11-07-2022
Գազամուղի օպերատորը՝ Nord Stream AG ընկերությունը, պնդում է, որ խոսքը պլանային պրոֆիլակտիկայի մասին է, որը կտևի մինչև հուլիսի 21-ը։