Արտաքին 4 տարի առաջ - 15:44 11-07-2022

Ուկրաինան հունիսի վերջին ոչնչացրել է ռուսական զորքերի թիկունքում գտնվող 14 ռազմաբազա և զինապահեստ. BBC

Վերջին երկու շաբաթներին ուկրաինացի զինվորականները հարվածներ են հասցրել Ռուսաստանի Դաշնության կողմից օկուպացված Ուկրաինայի տարածքներում 14 ռուսական զինապահեստների և ռազմաբազաների ուղղությամբ։ Նման հաշվարկներ է անցկացնում «BBC News Ուկրաինան»։

Խոսքը ռուսական զորքերի «խոր թիկունքում»՝ ռազմաճակատից 5-75 կիլոմետր հեռավորության վրա գտնվող պահեստների ու բազաների վրա հարվածների մասին է, նշում են լրագրողները։

BBC-ի լրագրողները հարվածների մասին տեղեկություններ և տեսանյութեր են հավաքել բաց աղբյուրներից՝ ականատեսների տեսանյութեր, ռազմական թղթակիցների, բլոգերների և տեղական պաշտոնյաների հաղորդումներ: Պայթյունների որոշ դեպքեր հաստատել է Ուկրաինայի Զինված ուժերի ռազմավարական հաղորդակցության վարչությունը։

Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբը և ՌԴ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չեն մեկնաբանել այս դեպքերը։

BBC-ն և պարբերականի հետ զրուցած փորձագետները կարծում են, որ Ուկրաինան ռուսական բազաները և զինամթերքի պահեստները հրետակոծում է արևմտյան զենքի օգնությամբ, այդ թվում՝ HIMARS շարժական հրթիռային կայաններով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան