Երևանում միջադեպի հետևանքով 29-ամյա երիտասարդը ծայրահեղ ծանր վիճակում է․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. shamshyan.com Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Ներքին 2 ժամ առաջ - 18:00 07-11-2026

Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայաստանի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում առկա է մի մեխանիզմ, որի պատճառով հարյուրավոր մահացած քաղաքացիների տարիների վաստակած խնայողությունները, ի վերջո, հայտնվում են պետական բյուջեում։ «Հետք»-ի հետաքննությունը բացահայտել է, որ Ֆինանսների նախարարությունը տարեկան հարյուրավոր հայցեր է ներկայացնում դատարան՝ մահացած անձանց կուտակումները «անժառանգ» ճանաչելու և պետականացնելու պահանջով։ Միայն վերջին հինգ տարում այս ճանապարհով պետբյուջե է փոխանցվել 90.8 մլն դրամից ավելի գումար։
Խնդրի հիմնական պատճառն այն է, որ հարազատները պարզապես տեղյակ չեն լինում այդ գումարների գոյության մասին և բաց են թողնում օրենքով սահմանված 3 տարվա ժամկետը: Դրանից հետո համակարգն անցնում է գործի՝ քաղաքացուց թաքուն։

Թաքուն դատեր՝ առանց պատասխանողների և կողմերի ծանուցման

Ֆիննախը հայցերը ներկայացնում է, իսկ դատարաններն այդ գործերը քննում են հատուկ վարույթի կարգով (իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատում)։ Պատճառաբանելով, թե հատուկ վարույթում «իրավական վեճ չկա», դատարանները գործերը քննում են առանց ժառանգներին որպես կողմ ներգրավելու կամ նիստերին կանչելու։
Այս պրակտիկան ուղղակիորեն խախտում է արդար դատաքննության և լսված լինելու սահմանադրական սկզբունքը, քանի որ մարդու սեփականության ճակատագիրը որոշվում է իրենից թաքուն։ Պետական մարմնի կողմից իրավունքների կոպիտ խախտում է այն, որ տիրապետելով բոլոր բազաներին (ԶԱԳՍ, Բնակչության պետական ռեգիստր) և հստակ տեսնելով մահացածի առաջին հերթի ժառանգներին, համակարգը նրանց չի ծանուցում, այլ գաղտնիության քողի տակ գույքը պետականացնում է։

Ավելին՝ ըստ Քաղաքացիական օրենսգրքի՝ եթե հարազատները փաստացի տիրապետմամբ ընդունել են ժառանգության թեկուզ մի մասը, նրանք համարվում են ամբողջ գույքի ժառանգը։ Սակայն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը թույլ է տալիս կոնկրետ այս խնայողություններն առանձնացնել և ճանաչել անժառանգ։ Ժառանգական զանգվածից կոնկրետ մի գույք կամայականորեն առանձնացնելն ու պետականացնելը հակասում է Սահմանադրությանը։

Փաստաբան Հայկազ Գալստյանն ընդգծում է, որ սեփականության իրավունքը պաշտպանված է օրենքով, և եթե քաղաքացին փաստացի տիրապետման հիմքով արդեն ընդունել է ժառանգության որևէ մաս, ապա այդ իրավունքն ավտոմատ տարածվում է նաև կուտակային միջոցների վրա։

Նրա խոսքով՝ եթե գումարն արդեն փոխանցվել է պետական բյուջե և կայացվել է դատական ակտ, ժառանգն իրավունք ունի այն բողոքարկել Վերաքննիչ դատարանում։

«Դատական ակտի գոյության մասին տեղեկանալուց կամ այն ստանալուց հետո սահմանված է եռամսյա ժամկետ՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար։ Բողոքում քաղաքացին պետք է հիմնավորի, թե ինչպես է տվյալ վճիռն ազդել իր իրավունքների վրա, ինչպես նաև ապացուցի, թե կոնկրետ երբ է իմացել դատական ակտի մասին։ Թեև ժառանգությունը հիմնավորելու պարտավորությունը կրում է հենց ժառանգը, սակայն այս քայլերի շնորհիվ Վերաքննիչ դատարանը կվերացնի նախկին ակտը՝ արձանագրելով իրավական վեճի առկայությունը»,- ասում է փաստաբանը։

Այս խնդրահարույց թեմայի շուրջ իր տեսակետն է հայտնել նաև իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը, ով հարցին մոտենում է քաղաքացիների սեփական պատասխանատվության և կտակի մշակույթի տեսանկյունից։ Նրա ձևակերպմամբ՝ նույնիսկ եթե ժառանգության ժամկետն անցել է, և անձը կարողանում է ապացուցել, որ ունեցել է շատ հստակ, ծանրակշիռ պատճառներ կամ հանգամանքներ, ապա դատարանները դա դիտարկում են, սակայն դա չափազանց ծանր դատական գործընթաց է։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու պետությունը չի իրազեկում ընտանիքին այնպիսի կապիտալի կամ խնայողությունների մասին, որոնցից հարազատները տեղյակ չեն, իրավապաշտպանը նշում է, որ դատարանի վրա նման պարտականություն դնելը խնդրահարույց է, քանի որ դատարանը չի կարող նախապես իմանալ, թե որտեղ են ժառանգները կամ նրանք ընդհանրապես կան, թե ոչ։ Լարիսա Ալավերդյանի պնդմամբ՝ եթե ժառանգները նույն քաղաքում են, ապա իրենք պետք է դիմեն դատարանին և հայտարարեն, որ հանդիսանում են տվյալ անձի ամբողջ սեփականության ժառանգորդը, և փաստաբանն անպայման պետք է դա ներառի հայցի մեջ։ Որպես հարցի լուծում՝ իրավապաշտպանը մատնանշում է իրազեկվածության բարձրացումն ու կտակի մշակույթի արմատավորումը, հատկապես տարիքով մարդկանց շրջանում, ինչը Հայաստանում դեռևս լայն տարածում չունի, իսկ դատավորի վրա ժառանգների որոնման ֆունկցիան դնելը ճիշտ չի համարում։

Փորձագիտական համայնքի հետևողական աշխատանքի արդյունքում այս հարցն արդեն հասել է խորհրդարան, և Ազգային ժողովն այժմ քննում է այս խնդրահարույց թեման ու համակարգային բացերը։ Թե ինչպիսի օրենսդրական լուծումներ կառաջարկեն պատգամավորները՝ քաղաքացիների սեփականությունը պաշտպանելու համար, ցույց կտա ժամանակը։ Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»
20:37 «Տառերի պուրակի» հարևանությամբ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել է
09:00 Փաշինյանի ոտքը էլի խերով չէր. ԶՊՄԿ-ի հասույթը 3 տարում նվազել է 79.4 միլիարդ դրամով
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին