Հերթական տնտեսական հսկան է բռնել անկման ճանապարհը։
Դա հատկապես ուշագրավ է այն հանգամանքով, որ այնտեղ ևս հայտնվեց Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որպես բաժնետեր։
Եթե 2022 թվականին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ֊ն արձանագրել էր 358.2 միլիարդ դրամի հասույթ, ապա 2025 թվականին այն արդեն 278.8 միլիարդ է։
Հասույթի նման խոշորամասշտաբ նվազումը բնականաբար բերել է շահույթի, այսինքն` մեր փողերի նվազման, քանի որ Փաշինյանի խոսքերի համաձայն` «ձեռնարկությունը վերադարձվել է ժողովրդին»։
Ցավոք, կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը հրապարակայնորեն չի անդրադառնում իրեն վստահված հիմնարկի անցուդարձին, փոխարենը ձգտում է իր հարուստը փորձը փոխանցել Կապանին` որպես ապագա քաղաքապետ։
ԶՊՄԿ-ից ամսական 1 միլիոն դրամից ավելի (հրապարակումների համաձայն` 1.5 միլիոն դրամ) աշխատավարձ ստացող Նարեկ Բաբայանի Կապանի քաղաքապետարան տեղափոխվելու հանգամանքը, ըստ երևույթին, ՔՊ֊ի պարտադրանքն է, քանի որ Բաբայանը, ըստ տարածված տեղեկությունների, ԶՊՄԿ շնորհիվ կուտակել է աստղաբաշխական կարողություն։