Արտաքին 4 տարի առաջ - 22:52 11-07-2022

ՌԴ-ն առաջ է անցել Ալժիրից Իսպանիա մատակարարվող գազի ծավալով. Bloomberg

Bloomberg-ը, վկայակոչելով իսպանական Enagas էներգետիկ ընկերության տվյալները, պնդում է, որ Ռուսաստանի Դաշնությունը դարձել է Իսպանիա բնական գազի երկրորդ մատակարարը՝ առաջ անցնելով Ալժիրից, որը Իսպանիա գազ արտահանող ավանդական երկիրն է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հրատարակությունը նշում է, որ Ռուսաստանի Դաշնությունից Իսպանիա գազի ներմուծումը 2022 թվականի հունիսին հասել է 8.7 հազար գիգավատ/ժամ ծավալի։ Մայիսից այս ցուցանիշը կրկնապատկվել է։ Գործակալությունը նշում է, որ դա Իսպանիայի գազի ընդհանուր կարիքների մոտ 24 տոկոսն է։ Ալժիրին բաժին է ընկնում մոտ 22%, իսկ նրա արտահանումն Իսպանիա մայիսին նվազել է 9-ից մինչև 7.7 գիգավատ/ժամ, ինչը 2021 թվականի նույն ժամանակահատվածի կեսն է։

Իսպանիա գազի հիմնական մատակարարը մնում է ԱՄՆ-ն, որն այնտեղ մատակարարում է վառելիքի մոտ 30%-ը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով