Արտաքին 4 տարի առաջ - 16:06 11-07-2022

ՌԴ մի շարք օդանավակայաններում թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարաձգվել է մինչև հուլիսի 18-ը

«Ռոսավիացիան» երկարաձգել է 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակման ռեժիմը Ռուսաստանի հարավում և կենտրոնական մասում։

«Ռուսաստանի հարավային և կենտրոնական մասի 11 օդանավակայաններում թռիչքների իրականացման սահմանափակումների ռեժիմը երկարաձգվել է մինչև 2022 թվականի հուլիսի 18-ը»,- ասվում է գերատեսչության կայքում։

Այսպիսով, ինքնաթիռները չեն թռչի Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններ։

Ավիաընկերություններին խորհուրդ է տրվում օգտվել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայաններից։

Ավելի վաղ սահմանափակումը երկարաձգել էին մինչև հուլիսի 12-ը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ