ԼՐԱՀՈՍ
Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել
12:50 06-02-2023
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Վաղարշակ Մատիկյանը նշանակվել է ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար
12:50 06-02-2023
10 տարուց ավելի է՝ աշխատում է հանրակրթության ոլորտում, ունի դասավանդման, դասագրքերի, մեթոդական ձեռնարկների ստեղծման և գնահատման փորձառություն։
Արմեն Արզումանյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից
12:48 06-02-2023
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Արզումանյանը ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:
«Ինտերը» կարևորագույն դերբիում հաղթել է «Միլանին»
12:37 06-02-2023
Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 21-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալել է «Միլանին»։
Թուրքական ընկերությունները չնայած արևմտյան պատժամիջոցներին ռուսական զինված ուժերին միլիոնավոր դոլարների մատակարարումներ են իրականացրել
12:30 06-02-2023
Թուրքական ընկերությունները, չնայած արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցներին, շարունակում են Ռուսաստան արտահանել էլեկտրոնիկա, պահեստամասեր և այլ ապրանքներ,որոնք անհրաժեշտ են ռուսական ուժերին։
Մինչև Ադրբեջանը համեմատաբար կառուցողական դաշտ չվերադառնա, ճգնաժամի հանգուցալուծման հնարավորություն չի բացվի․ Տիգրան Աբրահամյան
12:21 06-02-2023
Գլխավոր խնդիրը միջանցքի հարցով բանակցություններում այն է, որ Ադրբեջանը առավելապաշտական պահանջներ է ներկայացնում, ինչը գործընթացը ոչ միայն փակուղի է մտցրել, այլ շարժի հնարավորություն չի տալիս:
Մենք խանգարում ենք այս իշխանություններին, արգելք ենք, որ Հայաստանը դառնա թուրքական վիլայեթ. ՀՅԴ Բյուրոյի անդամ
12:15 06-02-2023
Համագումարի շրջանակում միջոցառումներ տեղի կունենան նաև Սյունիքում։
Դատական համակարգի բարեփոխումների հակառակ կողմը․ ինչու են ոմանց «բարձում»
12:08 06-02-2023
Ինչպես է հնարավոր, որ առավելագույն քանակով գործ ստացած դատավորը տա նույնքան վճիռ, որքան տվել է ամենաքիչ ստացած դատավորը։
Խայտառակ վիճակ է, անհասկանալի է, թե ոնց են այդտեղ հայտնվել այդ կանգառները․ քաղաքապետ
11:55 06-02-2023
Կանգառներ կան, որ կանգառասրահները չեն տեղադրվում։
Ռուսաստանն ու Իրանը նախատեսում են Թաթարստանում իրանական ԱԹՍ-ների արտադրության գործարան բացել
11:51 06-02-2023
Ռուսաստանի և Իրանի իշխանությունները դիտարկում են Թաթարստանի Ելաբուգա քաղաքում իրանական Shahed-136 կամիկաձե անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան կառուցելու հնարավորությունը։
Իսլանդիայի օդանավում եմ թողել Չարենցի «Երկիր Նաիրի»-ն, շատ ծանր տարա․ Աննա Հակոբյան
11:48 06-02-2023
Իսլանդիայի 170 հազար բնակչությանը հաջողվել է պահել-պահպանել իր 102,775 կմ² տարածքով երկիրը, նրանք չե՛ն վախեցել պատերազմել երկրների հետ, չե՛ն վախեցել հաշտվել այդ երկրների հետ։
Թուրքիայում երկրաշարժից հետո գազատարի պայթյուն է տեղի ունեցել
10:57 06-02-2023
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաթայի մարզում, որտեղ ավելի վաղ երկրաշարժ էր տեղի ունեցել, խոշոր հրդեհ է բռնկվել, գազատարի պայթյունի հետևանքով։
Ամենամեծ լարվածությունը եղել է այս գիշեր` ժամը 4-ին. Կամո Արեյան
10:55 06-02-2023
Ամբողջ համակարգը լարված աշխատում է։
Բեյոնսեն դարձավ բոլոր ժամանակների ամենաշատ «Գրեմմիի» արժանացած արտիստը
10:38 06-02-2023
Բեյոնսեն առաջադրվել է ինը անվանակարգում, այդ թվում՝ «Տարվա լավագույն ալբոմ», «Տարվա լավագույն երգ» և «Տարվա լավագույն ձայնագրություն»:
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բեռլին
10:04 06-02-2023
Նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի ասուլիսով:
Հզոր երկրաշարժ Թուրքիայում․ կան մարդկային կորուստներ և ավերածություններ
09:32 06-02-2023
Զոհվել է 76, վիրավորվել՝ 440 մարդ։
Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար
09:11 06-02-2023
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Գրեթե բոլոր մարզերում ձյուն է տեղում. կան փակ ճանապարհներ
09:09 06-02-2023
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում
09:04 06-02-2023
Փետրվարի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։
Բավրա գյուղի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել․ այն զգացվել է Շիրակի մարզի որոշ գյուղերում
08:49 06-02-2023
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Աշոցք գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։
Կրկնուսույցները՝ անգործ, դպրոցները՝ դատարկ
08:44 06-02-2023
Դիմորդներին հնարավորություն է տրվում երկու անգամ քննություն հանձնելու, սակայն այս նորամուծությունը լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել կրկնուսույցներին և դպրոցներին։
Կանադան պատժամիջոցներ է սահմանել կատակերգու Միխայիլ Գալուստյանի և երգիչ Դիմա Բիլանի նկատմամբ
00:32 06-02-2023
Կանադայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Դաշնության ևս 38 քաղաքացիների և 16 կազմակերպությունների նկատմամբ։
15 ուղևորուհիներ ծեծկռտուք են սարքել ինքնաթիռում
00:12 06-02-2023
Վիճաբանությունն սկսվել այն պատճառով, որ ուղևորներից մեկը մյուսին խնդրել է փոխել իր հետ նստատեղերը։
Մեծ պահքը մեկնարկում է փետրվարի 20-ին
23:52 05-02-2023
Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:
Ռուսաստանի ներկայացուցիչն առաջին անգամ դարձել է «Միսիս Տիեզերք»
23:32 05-02-2023
34-ամյա Ելենա Մաքսիմովան նվաճել է «Միսիս Տիեզերք» տիտղոսը։
Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում
23:16 05-02-2023
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Հրդեհ է բռնկվել Բեկնազարյան փողոցում գտնվող արագ սննդի կետում
22:52 05-02-2023
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:52-ին, մարվել՝ 19։00-ին։ Այրվել է մեկ ճարպաջեռոց և ջերմահարվել՝ հարակից պատի երեսպատումը։
Ցատկ դեպի ազատություն. մի լուսանկարի պատմություն
22:30 05-02-2023
Սահմանապահ Կոնրադ Շումանը, ով ծառայության մեջ էր ու պարտավոր էր հսկել սահմանը` ցատկեց Բեռլինի «պատի» վրայով:
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. զոհվել է 8 մարդ, կան տասնյակ վիրավորներ
22:21 05-02-2023
Զոհվել է 8 մարդ, տուժել է 36-ը, շարունակվում են ավտոբուսի տակից երեք մարդու դուրս բերելու փորձերը
Պարեկների արագ արձագանքման արդյունքում կողոպուտը բացահայտվեց
22:02 05-02-2023
Գյումրեցի չորս տղամարդիկ, կազմված փաստաթղթերը և հայտնաբերվածը ներկայացվել են Ախուրյանի քննչական բաժին:
Պարենային ապրանքների համաշխարհային գները հունվարին շարունակել են նվազել
21:38 05-02-2023
Տեղեկացնում են կազմակերպության Հայաստանի գրասենյակից
Վիրահայերը պահանջում են քաղաքացիության վերականգնում՝ առանց քննության
21:16 05-02-2023
Սամցխե-Ջավախեթիի մարզի Նինոծմինդայի և Ախալքալաքի բնակչության ավելի քան 94,8 տոկոսը «Վրաստանի բարեփոխումների ասոցիացիայի» (GRASS) տվյալներով, ազգությամբ հայ է։
Մեկնարկում ենք ֆեյսբուքյան քարոզարշավ՝ ուղղված Ադրբեջանում գործող 100-ից ավել արտասահմանյան ընկերությունների․ Էդմոն Մարուքյան
20:55 05-02-2023
Այդ ընկերությունները ֆեյսբուքում ունեն միլինոավոր հետևորդներ:
Խոշոր հրդեհ՝ Երևանում. սեփական տան ննջասենյակն ու հյուրասրահը վերածվել են մոխրակույտի, կա վիրավոր․ shamshyan.com
20:39 05-02-2023
Հրշեջները մարել են նշված տան երկրորդ հարկում գտնվող նախասրահում և ննջասենյակում առաջացած կրակը, սակայն ամբողջ գույքը վերածվել է մոխրակույտի։
Զինվորական կացարանի հրդեհման գործով մեղադրյալ կապիտան Ե․ Հակոբյանը ցուցմունք կտա առողջական վիճակի բարելավումից հետո․ փաստաբան
20:17 05-02-2023
Փաստաբանն անդրադարձավ նաև մինչև հունվարի 19-ին գրանցված ողբերգական դեպքը Եղիշե Հակոբյանի ներկայացրած ազատման դիմումին ու դրա պատճառներին։
Տաշիր քաղաքում բախվել են BMW M-3-ն ու Opel Zafira-ն, վերջինս գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ
20:04 05-02-2023
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: