Արտաքին 12 րոպե առաջ - 19:58 29-11-2026

Վրաստանի ԱԳՆ է կանչվել Թուրքիայի դեսպանը՝ «Բեշիկթաշի» և «Հապոելի» երկրպագուների բախման պատճառով

Վրաստանը Թուրքիայի դեսպանին ափսոսանք է հայտնել ֆուտբոլասերների պահվածքի համար, հայտնել է Oxu.Az-ը՝ վկայակոչելով վրացական լրատվամիջոցները։

Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան ափսոսանք է հայտնել Բաթումիում թուրքական "Բեշիքթաշի" երկրպագուների կազմակերպած անկարգությունների կապակցությամբ:

Նա հայտարարել է Թուրքիայի դեսպան Մուստաֆա թյուրքեր Ալիի հետ հանդիպման ժամանակ ։

Միջադեպերը տեղի են ունեցել նոյեմբերի 26-ին "Բեշիկթաշի" և իսրայելական "Հապոելի" (Բեեր Շևա) միջև Եվրոպայի լիգայի հանդիպման ժամանակ: Բախումների հետևանքով ձերբակալվել է 16 թուրք երկրպագու, տուժել է 3 ոստիկան, իսկ մարզադաշտի ենթակառուցվածքներին վնաս է հասցվել:

Դարսալիան կոչ է արել թուրքական կողմին գնահատական տալ տեղի ունեցածին և թույլ չտալ նման միջադեպեր ապագայում:

Վրաստանը ԱԳՆ է կանչել Թուրքիայի դեսպանին և ափսոսանք հայտնել "Բեշիկթաշի" և իսրայելական "Հապոելի" երկրպագուների միջև բախմшն համար

Ամենից շատ դիտված