Արտաքին 4 տարի առաջ - 23:11 29-04-2022

Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Գերմանիայի դեսպան Յուրգեն Շուլցին՝ հիշեցնելու երկրի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը, որն ամրագրված է Վիեննայի կոնվենցիայով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Այն բանից հետո, երբ Գերմանիայի ԱԳՆ-ն այսօր Բեռլինում կանչել է մեր դեսպանին [մարդու իրավունքների պաշտպան Օսման] Քավալայի գործով, փոխնախարար և ԵՄ հարցերով տնօրեն Ֆարուք Քայմաքչին Անկարայում Գերմանիայի դեսպան Յուրգեն Շուլցին 17:30-ին կանչել է ԱԳՆ։ Դեսպան Շուլցին ասվել է, որ մենք դատապարտում ենք Բեռլինի մեր դեսպանին ԱԳՆ հիշյալ գործով կանչելը։ Դեսպան Շուլցին հիշեցրել ենք, որ թուրքական անկախ դատական ​​համակարգի կողմից կայացված մեղադրական վճիռը չի կարող վիճարկվել որևէ հաստատության, իշխանության կամ երկրի կողմից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բացի դրանից՝ Գերմանիայի ներկայացուցչին հիշեցրել են պետության ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի մասին, որն ամրագրված է Վիեննայի կոնվենցիայով։

Անցյալ տարեվերջին ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ իրավապաշտպան Օսման Քավալայի նկատմամբ հետապնդումների պատճառով։ Չնայած իրավապաշտպանին ազատ արձակելու ՄԻԵԴ-ի որոշմանը՝ նա դեռ բանտում է։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Քավալայի գործով ցանկացած գործողություն անվանել է «միջամտություն երկրի դատական ​​համակարգին»։ Միաժամանակ ՄԻԵԴ-ի որոշումները պարտադիր են Թուրքիայի համար։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել