Աֆղանստանի Կունար նահանգի դպրոցներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 10 մարդ մահացել է, 110 մարդ՝ վիրավորվել, հայտնել է Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը:
Նախարարության տարածաշրջանային վարչության պետ Սամի-ուլ-Հաք Բայանը նշել է, որ պայթյունը տեղի է ունեցել Կունար նահանգի վարչական կենտրոն Ասադաբադ քաղաքում գտնվող «Շագայ» դպրոցում։
Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։