Օրեր առաջ
Oragir.News-ը
զրուցել էր տաքսու վարորդ Կարեն Հովսեփյանի հետ, որը բարձրաձայնել էր Երևանում տաքսիների օրինական կայանման խնդիրը՝ նշելով, որ իրանց զրկվել են նախկին կայանման վայրերից օգտվելու հնարավորությունից և հաճախ տուգանվում են։
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, վարորդները ցույց էին անում Կառավարության շենքի դիմաց Երևանում տաքսիների կայանման խնդրի լուծման պահանջով։
«Մենք ուրիշ բան չենք խնդրում, միայն ուզում ենք՝ մեզ մի տեղ հատկացնեն, որ կարողանանք աշխատել ու օրվա հացի փող վաստակել»,- այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց տաքսու վարորդ Կարեն Հովսեփյանը։
Ցույցի մեկ այլ մասնակից Մարտին Բերակչյանը նշեց, որ նախկինում տաքսու վարորդները կայանում էին Մաշտոցի պողոտայում, «Մալիբու» սրճարանի դիմաց, սակայն այնտեղից տաքսու նշանը հեռացնելուց հետո նրանց տեղափոխել են մեկ այլ հատված, որտեղից էլ հետագայում հեռացրել են։ Արդյունքում վարորդները չեն կարողանում գտնել կայանման հստակ վայր, իսկ Պարեկային ծառայությունը նրանց հեռացնում է կամ արձանագրություններ կազմում ու տուգանում։
Կարեն Հովսեփյանի խոսքով՝ իրենք դիմել են նաև քաղաքապետարան, սակայն ստացել են մերժում։ Վարորդները պահանջում են իրենց համար համապատասխան կայանատեղի հատկացնել, որ կարողանան աշխատել և հոգալ իրենց ապրուստը։
Հովսեփյանի փոխանցմամբ՝ այսօր իրենց հետ զրույցել է ոմն փոխգնդապետ Գրիգորյանը և վարորդներին խոստացել, որ մինչև երկուշաբթի Երևանի քաղաքապետարանից կապ կհաստատեն իրենց հետ և ընդունելության օր կնշանակեն։
Վարորդները հաստատակամ են շարունակելու տաքսու վարորդների շահերի և իրավունքների համար պայքարը և հույս ունեն, որ իրենց խնդրին դրական լուծում կտրվի։
Տեսանյութ: