Իրանի պատերազմը ցույց տվեց, որ նույնիսկ ռազմական հզորության և տեխնոլոգիական գերազանցության պայմաններում հակառակորդին հնարավոր չէ պարտության մատնել միայն առաջին հարվածներով։
Հայաստանի համար գլխավոր դասը ասիմետրիկ պաշտպանական համակարգի ստեղծումն է։
Ապակենտրոնացված բանակ, բազմաշերտ ՀՕՊ, պատրաստված պահեստազոր, սեփական տեխնոլոգիաներ և պաշտպանված հաղորդակցություններ։
Մեր նպատակը Ադրբեջանի հետ սպառազինությունների քանակով մրցելը չէ, այլ նրա ռազմական առավելությունը չեզոքացնելը։
Հայաստանը պետք է պատրաստ լինի ոչ միայն առաջին հարվածին դիմակայելուն, այլև դրանից հետո պատերազմը շարունակելուն։
Տեսանյութ: