Գյումրին շարունակում է մնալ որպես զբոսաշրջային քաղաք՝ հին փողոցներով, վերականգնված շենքերով, սրճարաններով ու քաղաքի պատմական միջավայրով։
Սակայն քաղաքի կենտրոնից ընդամենը մի քանի փողոց հեռանալուց հետո զբոսաշրջային գեղեցիկ պատկերը փոխվում է բոլորովին այլ իրականությամբ։ Գյումրիի ծայրամասային թաղամասերում փողոցները քանդված են, ասֆալտի փոխարեն՝ փոսեր, ցեխ ու փոշի։
Որոշ հատվածներում երթևեկությունն ավելի շատ հիշեցնում է հետպատերազմական բնակավայրի ճանապարհներով անցնելը, քան Հայաստանի երկրորդ քաղաքի փողոցներով շրջելը։ Քաղաքի տարբեր հատվածներում իրավիճակն այնքան տարբեր է, որ տպավորություն է ստեղծվում՝ Գյումրին երկու իրականություն ունի։
Մի կողմից՝ զբոսաշրջիկներին ներկայացվող գեղեցիկ կենտրոնը, մյուս կողմից՝ տարիներ շարունակ անտեսված թաղամասերը, որոնց բնակիչները ստիպված են ամեն օր հաղթահարել ավերված փողոցները։
Տեսանյութ։
Անահիտ Չալիկյան