Ներքին 8 ամիս առաջ - 22:30 27-12-2025

Գյումրիի ծայրամասերում մարդիկ շնչում են աղբավայրի գարշահոտությունն ու թունավոր ծուխը

Գյումրիի ծայրամասային Մուշ, 8-րդ զինվորական թաղամասի, Բուլվարային թաղամասի բնակիչները տարվա բոլոր եղանակներին ստիպված են լինում փակ պահել պատուհանները։

Գյումրիի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող քաղաքային աղբավայրում պարբերաբար այրում են աղբը, և այս թաղամասերի բնակիչները շնչում են գարշահոտությունն ու թունավոր ծուխը։

Գյումրիի աղբավայրը գործում է 1954-ից, 1988թ․ երկրաշարժից հետո այն մոտ 8 հա-ով ընդլայնվել է։

Oragir.News-ը քաղաքային աղբավայրի հարակից թաղամասերից պարբերաբար ստանում է ահազանգեր։

Մուշ թաղամասի բնակիչ Հասմիկ Խաչատրյանն Oragir.News-ի հետ զրույցում ասում է, որ օդը դարձել է շնչելու համար խիստ վտանգավոր։

«Հնարավոր չէ պատուհան բացել, գարշահոտություն է, շնչելու օդ չկա։ 21-րդ դարում էսպիսի անմարդկային պայմաններում ենք ապրում։Նույնիսկ բալկոնում կախված լվացքին է կպնում էդ գարշահոտությունը, ստիպված տանը մի կերպ չորացնում ենք լվացված շորերը։ Խայտառակություն է, հեչ տիրություն չեն անում էս քաղաքին։ Լրիվ անտերության է մատնված»։

Գյումրեցի կինը շարունակելով ասում է, որ լսել է խոսակցություններ, որ պիտի աղբի գործարան կառուցեն, բայց այնքան էլ լավատես չէ, որ ծրագիրն իրականություն կդառնա։

Խնդիրը նոր չէ և Գյումրիի քաղաքապետարանը լավ տեղյակ է այս տարիներով չլուծված խնդրի մասին։

Նշենք, որ նախորդ տարի Սարիկ Մինասյանի քաղաքապետի պաշտոնակատար եղած ժամանակահատվածում աղբահանության վիճակի կարգավորման, աղբի վերամշակման ուղղությամբ ծրագիր-առաջարկներ են ներկայացվել Գյումրիի քաղաքապետարան։

«Արմէկոտեք» ՍՊԸ-ն էր ծրագիր ներկայացրել, կառավարությունը հավանություն տվել էր ծրագրին, բայց հետագա ընթացքի մասին ոչ մի տեղեկություն չկա, բայց փոխարենը ամեն օր ահազանգներն են ավելանում, որ այրվում է Գյումրիի քաղաքային աղբավայրը։

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանն առաջարկել է մրցույթ հայտարարել աղբը ծանր տեխնիկայով մաքրելու, ինչպես նաև հողի շերտով ծածկելու համար, որպեսզի կանխվեն նոր հրդեհները։

Գյումրիի քաղաքապետարնից աղբավայրի հարցով գրություն է ուղարկել կառավարություն, բայց դեռևս դրական արձագանք չկա։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ