Ուղիղ եթեր
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 1 ժամ առաջ - 13:00 26-11-2026

Կրակել է ոտքին. պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի. Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր սահմանադրության նախագծի հրապարակման օրվա հաջորդ օրվանից իշխանական եւ իշխանամերձ շրջանակները թեպետ լուրեր են տարածում, թե իշխանությանը հաջողվել է հանրաքվեի դրվող նախագծի համար պակասող վեց ձայնը ստանալ խորհրդարանական ընդդիմությունից, սակայն թերթին ասացին, որ ընդդիմադիր երկու ֆրակցիայում էլ առավել քան արմատական տրամադրություններ են տիրում՝ ո՛չ «Ուժեղ Հայաստանում», ո՛չ «Հայաստան» դաշինքում չեն պատրաստվում տրվել Փաշինյանի շանտաժին եւ կողմ քվեարկել հանրաքվեի դրվող նախագծին, իսկ նման լուրերը տարածում են ընդդիմությանը հերթական անգամ վարկաբեկելու նպատակով, նաեւ հույս ունենալով, որ ոմանք այդ լուրերից հետո կարող են գաղտնի կոմպրոմիսի գնալ իշխանության հետ»։

««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները առաջիկա օրերին պատրաստվում են եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի բաց նիստ հրավիրել, որին նախատեսվում է հրավիրել նաև Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին։

Նախատեսվում է, որ հրավիրված հոգևորականը կներկայացնի եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը, իսկ հանձնաժողովի անդամները նրան հարցեր կուղղեն՝ փորձելով պարզաբանումներ ստանալ եկեղեցու ներսում տեղի ունեցող գործընթացների, առկա խնդիրների և Վեհափառ Հայրապետի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Փաստ» թերթը գրում է. «Ըստ բազմաթիվ փորձագետների, Հայաստանի ներքաղաքական օրակարգը շուտով անխուսափելիորեն կենտրոնանալու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ, քանի որ արդեն ակնհայտ է՝ նույնիսկ շանտաժի, մանիպուլ յացիաների և քաղաքական սպեկուլ յացիաների արդյունքում ընդդիմությունը տեղի չտվեց, կայացրեց պատմական որոշում, և հիմա իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների։

«Հրապարակ» թերթը գրում է. «Թերթի տեղեկություններով՝ օրեր առաջ Նոյեմբերյանի զորամասերից մեկում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայող զինվորը փորձել է իրեն վնասել: Ասացին, որ այդ քայլին գնացել է պարտքերի պատճառով։ Նա Նոյեմբերյանի Կողբ համայնքից է եւ այժմ գտնվում է Վանաձորի զինվորական հոսպիտալում:

Նոյեմբերյանի համայնքապետի օգնական Գեղամ Ջիլավյանը, որի վրա է դրված Կողբի վարչական ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարելու գործը, թերթի հետ զրույցում հաստատեց, որ նման դեպք է եղել: Զինծառայողը, որը, թեթրի տեղեկություններով, կրակել է ոտքին, Նոյեմբերյանի հիվանդանոցում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել Վանաձորի զինվորական հոսպիտալ:

Ամենից շատ դիտված

18:45 Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու տուն գնա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման․ Հարութ Սասունյան
16:00 Հանրային ճնշումը կհանգեցնի իշխանափոխության
14:55 Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել
18:00 Եթե սուտ լուր է, խի՞ դատի չեն տալիս․ 3 օրում 220-240 խոզ է վաճառվել, գնացեք գյուղ, նայեք՝ որտեղ են թաղել անկածներին
15:28 Այսօր հայ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է․ Ավոն կդառնար 69 տարեկան
22:25 Իսակովի պողոտայում բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ
08:23 Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ «Հրապարակ»
20:08 ՔՊ–ից հեռացված Հայկ Սարգսյանը որևէ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ չունի
20:18 Մեր իշխանությունը Արցախը պահելու, Արցախը չտալու կռիվ է տվել. ՔՊ-ականը վրդովվեց լրագրողի հարցից
10:35 Քրեական ոստիկանները բացահայտել են uեռական թրաֆիքինգի երկու դեպք․ երեք օտարերկրացի կալանավորվել է. ՆԳՆ