Մամուլ 1 ժամ առաջ - 07:32 26-11-2026

Արտաշատում 28 մլն դրամ են վճարել խորհրդատվական ծառայության համար․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանի պաշտոնավարման շրջանում համայնքային բյուջեից շուրջ 28 մլն դրամ է ուղղվել նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և կազմման խորհրդատվական ծառայություններին։

Ուշագրավ է, որ նշված վճարումները կատարվել են 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին՝ նախընտրական շրջանում։

Խոսքը ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի և համայնքի բնակավայրերի այգիների, մանկապարտեզների ու բակերի բարեկարգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և կազմման ծառայությունների մասին է։

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տվյալների՝ համայնքային բյուջեից կատարվել են հետևյալ վճարումները։

• 25.09.2026 – 3 870 600 դրամ
• 30.09.2026 – 3 710 000 դրամ
• 30.09.2026 – 1 870 000 դրամ
• 30.09.2026 – 7 385 000 դրամ
• 30.09.2026 – 7 180 000 դրամ
• 06.10.2026 – 883 000 դրամ
• 06.10.2026 – 882 000 դրամ
• 06.10.2026 – 3 000 000 դրամ

Ընդհանուր՝ 28 780 600 դրամ կամ մոտ 77 հազար ԱՄՆ դոլար։

Հարց է առաջանում՝ ինչո՞վ է պայմանավորված այդքան մեծ ծավալի խորհրդատվական ծառայությունների պատվիրումը նախընտրական շրջանում, ի՞նչ աշխատանքներ են իրականում կատարվել, արդյո՞ք դրանց արդյունքները համապատասխանում են վճարված գումարներին։

Համայնքային բյուջեի միջոցների ծախսման արդյունավետությունն ու թափանցիկությունը հանրային վերահսկողության կարևոր հարցեր են։ Հատկապես երբ խոսքը նախընտրական շրջանում կատարված միլիոնավոր դրամների վճարումների մասին է»

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու տուն գնա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման․ Հարութ Սասունյան
11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
13:30 4.9 միլիոն դրամ՝ վարչապետի խորհրդականի ՀԿ-ին
14:55 Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել
10:00 Ինքնիշխանություն՝ ըստ ՔՊ-ի. ՀԿԵ տնօրենների խորհրդում ՀՀ-ն այլևս ներկայացուցիչ չունի
12:30 Տիրադավին պարգևատրեցին, կաթողիկոսի անունը շրջանցեցին. ավագանու անդամը՝ Փաշինյան-Սիոն գործարքի մասին
16:00 Հանրային ճնշումը կհանգեցնի իշխանափոխության
18:00 Եթե սուտ լուր է, խի՞ դատի չեն տալիս․ 3 օրում 220-240 խոզ է վաճառվել, գնացեք գյուղ, նայեք՝ որտեղ են թաղել անկածներին
15:28 Այսօր հայ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է․ Ավոն կդառնար 69 տարեկան
22:25 Իսակովի պողոտայում բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ