Մամուլ 6 ամիս առաջ - 07:25 10-04-2026

49 մլն դրամ եկամուտ, 37 մլն դրամ պարտք․ ինչ ունեցվածք ունի Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը. Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ քավորական հարաբերություններ ունեցող Հայկ և Վահե Ղալումյանները հեղափոխությունից հետո նոր պաշտոններ ստացան․ մեկը՝ պատգամավոր, մյուսը՝ Իջևանի քաղաքապետ։ Ապա Հայկ Ղալումյանը 2021-ին դարձավ Տավուշի մարզպետ, իսկ եղբայրը՝ տեղափոխվեց Ազգային ժողով։
Կարելի է ասել, որ այս ընտանիքի պարագայում կիրառելի է «խնամի-ծանոթ-բարեկամ» արտահայտությունը․ Ղալումյան եղբայրների հայրը՝ Վոլոդյա Ղալումյանը, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի Իջևանի տեղամասի շահագործման բաժնի պետն էր, ինչպես նաև Տավուշում հայտնի դեմք է՝ տարիներ առաջ հիմնելով և համակարգելով ՀՀԿ-ի Տավուշի գրասենյակը։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի 2024 թվականի հայտարարագիրը և պարզեց նրա գույքային վիճակը։

Ըստ հայտարարագրի՝ Հայկ Ղալումյանը մարզպետի պաշտոնը ստանձնել է 2021 թվականի ապրիլի 8-ին։

4 միավոր անշարժ գույք

Անշարժ գույքի մասով՝ նա ունի միանձնյա սեփականությամբ հողամաս Տավուշի մարզի Իջևանում, որը ստացել է նվիրատվությամբ 2008 թվականի օգոստոսի 11-ին։ Նույն թվականին՝ 2008 թվականի օգոստոսի 11-ին, նվիրատվությամբ ձեռք է բերել նաև բնակարան Իջևանում։

Բացի այդ, Ղալումյանը համատեղ սեփականությամբ ունի բնակարան Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում, որը ձեռք է բերել 2022 թվականի փետրվարի 9-ին։

Նա նաև համատեղ սեփականությամբ ունի արտադրական նշանակության շինություն Տավուշի մարզի Գանձաքար համայնքում, որը ձեռք է բերել 2010 թվականի մարտի 5-ին։
Տրանսպորտային միջոցներից հայտարարագրում նշված է MITSUBISHI մակնիշի ավտոմեքենա՝ 2007 թվականի արտադրության, որը ձեռք է բերվել 2021 թվականի հոկտեմբերի 4-ին։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Ղալումյանը ներդրումներ ունի նաև բանկում․ 2015 թվականի սեպտեմբերի 16-ին «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում ձեռք է բերել 408,000 դրամի բաժնային արժեթղթեր, իսկ 2016 թվականի օգոստոսի 25-ին՝ ևս 905,200 դրամի։
Բանկային հաշիվների մնացորդը կազմել է 7,537,942 դրամ, իսկ կանխիկ միջոցները՝ 10,000 ԱՄՆ դոլար և 1,000,000 դրամ։

Եկամուտների մասով՝ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց և պարզեց, որ 2024 թվականին Ղալումյանի ընդհանուր եկամուտը կազմել է 49,216,882.12 դրամ։
Այդ թվում՝
• 15,988,801 դրամ՝ աշխատավարձ Տավուշի մարզպետի աշխատակազմից,
• 1,574,841 դրամ՝ այլ եկամուտ ՀՀ ֆինանսների նախարարությունից,
• 3,780,000 դրամ՝ վարձակալությունից («Էկո Բիլդինգ» ՍՊԸ, տնօրեն Արամ Մինասյան),
• ինչպես նաև ստացել է վարկ՝ 71,298 ԱՄՆ դոլարի չափով «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ից։

Վարկային պարտավորությունների մասով՝ տարեվերջին նրա պարտքը կազմել է 58,702 ԱՄՆ դոլար և 14,744,120 դրամ, որը ընդհանուր կազմում է 37,693,079.88 դրամ։
Միաժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Ղալումյանը կատարել է 3,173,599 դրամ վարկի մարման վճարումներ։

Հայտարարագրում նշվածէ նաև, որ անշարժ գույքի վերանորոգման համար ծախսել է 57,800 ԱՄՆ դոլար և 22,500,384 դրամ։
Նա անդամակցում է «Զարգացող Տավուշ» հիմնադրամին, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որտեղ զբաղեցնում է Վերահսկող հանձնաժողովի նախագահի պաշտոնը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան