87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Սպորտ 16 րոպե առաջ - 20:53 23-11-2026

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականները Ատալանտայի դեմ խաղում

Իտալիայի Ա Սերիայի 12-րդ տուրում «Ինտերը» Բերգամոյում իսկական գոլառատ թրիլլեր անցկացրեց «Ատալանտայի» հետ՝ ավարտելով հանդիպումը 4:4 հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և փոխարինվեց 77-րդ րոպեին, երբ միլանյան թիմը հաղթում էր 4:2 հաշվով։

Հատկանշական է, որ հայ կիսապաշտպանի՝ դաշտը լքելուց հետո (նրան փոխարինեց Ալեքսանդար Ստանկովիչը) «ներաձուրիները» չկարողացան պահպանել երկու գոլի առավելությունը։ Մինչ այդ «Ինտերի» կազմում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն, իսկ 76-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի էր ընկել Պետար Սուչիչը։ Սակայն 80-րդ րոպեին Շառլ Դե Կետելարեն կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ ավելացված ժամանակում Ֆրանկ Կեսիեն 11-մետրանոց հարվածով ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 4:4։

Հանդիպումից հետո իտալական հեղինակավոր պարբերականները հիմնականում դրական են գնահատել Մխիթարյանի գործողությունները՝ առանձնացնելով նրա փորձն ու խաղը կազմակերպելու ունակությունը․

Il Nerazzurro (6.5 միավոր)․ ընդգծել է հայ ֆուտբոլիստի բարձր որակն ու փորձը կիսապաշտպանությունում՝ նշելով, որ մինչև փոխարինվելը նա խելացիորեն ղեկավարել է թիմի խաղը։

Goal.com Italia (6.5 միավոր)․ բարձր է գնահատել Մխիթարյանի արդյունավետ գործողությունները դաշտի կենտրոնում և խաղային կազմակերպման մեջ նրա ներդրումը։

Tuttomercatoweb (6 միավոր)․ առանձնացրել է մի քանի սուր գործողություններ, մասնավորապես՝ Մարկուս Թյուրամին ուղղված փոխանցումը, որի արդյունքում «Ինտերը» վաստակեց 11-մետրանոցի իրավունք։
Sky Sport Italia (5.5 միավոր)․ հանդես է եկել ավելի զուսպ գնահատականով։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ Մխիթարյանը խաղադաշտում անցկացրած 77 րոպեների ընթացքում կատարել է 37 փոխանցում, որոնցից 35-ը եղել են ճշգրիտ (95 տոկոս)։

Նրա ակտիվում գրանցվել է 2 առանցքային փոխանցում և 3 ընդհատում։ Միևնույն ժամանակ, հայ կիսապաշտպանը հաղթել է 11 մենամարտից 2-ում, 7 անգամ կորցրել գնդակը և կատարել 3 խախտում։ Հեղինակավոր SofaScore հարթակը նրա խաղը գնահատել է 6.6 միավորով։

Հավելենք, որ «Ինտերն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի Չեմպիոնների լիգայում․ նոյեմբերի 25-ին միլանյան թիմը սեփական հարկի տակ կընդունի գերմանական «Շտուտգարտին»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին։

Armsport