ARTասահմանի եթերում՝ երգչուհի Վանուհի Ծատուրյանն է։
Այս զրույցում բացահայտում ենք հայկական հարսանիքների կուլիսները, խոսում երգչուհու աշխատանքի մասին, որի դժվարությունները հաճախ անտեսանելի են մնում։
Ինչո՞ւ են հարսիկներն այսօր հրաժարվում տխուր երգերից, կա՞ն երգեր, որոնք երգչուհին չի համաձայնի կատարել, և ի՞նչ է տեղի ունենում, երբ հարսանիքի ամենակարևոր պահին մոռանում ես պատվիրած երգը։
Զրույցի ընթացքում անդրադառնում ենք նաև հայկական ժողովրդական ու աշուղական երգի արժեքին, մեր ավանդույթների պահպանմանը և այն հարցին, թե ինչ կկորցնենք, եթե հայկական երգն աստիճանաբար անհետանա մեր առիթներից։
Անկեղծ պատասխաններ, հետաքրքիր պատմություններ և մտքեր, որոնք արժե լսել։
Դիտե՛ք ամբողջական զրույցը ARTասահմանում։