Մամուլ 12 րոպե առաջ - 08:48 20-11-2026

Արարատի մարզը դե ֆակտո ղեկավարում է Գարիկ Սարգսյանը․ «Իրավունք»

««Իրավունք»-ի տեղի աղբյուրների համաձայն՝ Արարատի մարզը մարզպետ Սեդրակ Թեւոնյանի քթի տակ շարունակում է դե ֆակտո ղեկավարել ՔՊ-ական պատգամավոր Գարիկ Սարգսյանը, որը հանրությանն առավել հայտնի է «կոկորդիլոսագետ» մականունով։

Հիշեցնենք, որ երբ Գարիկ Սարգսյանը Արարատի մարզպետն էր, մարզպետի տեղակալ նշանակեց Արտավազդ Նազարեթյանին՝ իր կուրսընկերոջը։ Նրանք այնքան հարազատ էին իրար, որ մամուլում նույնիսկ գրում էին, թե Գարիկի բաջանաղն է Նազարեթյանը։ Հետո Գարիկ Սարգսյանը ստիպված եղավ պարզաբանել․ «Իրար հետ սովորել ենք ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, ընկերներ ենք, հիմա նա իմ տեղակալն է։ Ոչ մի բաջանաղ չէ»։

Արդյունքում՝ ֆեյք բաջանաղ դարձած Նազարեթյանը պաշտոնավարում է առ այսօր, ում միջոցով էլ, ըստ թերթին հասած լուրերի, արդեն պատգամավոր Գարիկ Սարգսյանը որոշակի կուռացիա է իրականացնում ինչպես մարզպետարանում, այնպես էլ մարզում։ Այս թեմայով մարզում կատակում են. «Եթե այսպես շարունակվի Գարիկը կոկորդիլոսագետից վերածվելու է սեռիյ կարդինալի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:47 Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ․News.am
12:52 Իմ անցած ճանապարհն անցնելու համար ձեզնից 3 կենսաբանական կյանք կպահանջվի. Ղազարյանը-Անդրեասյան բանավեճ՝ ԱԺ-ում
11:00 Փաշինյանի գլխավորությամբ Կառավարության նիստ է ընթանում. ՈւՂԻՂ
16:06 Շնորհավոր ծնունդդ, ուժեղ տղա՛․ Առուշ Առուշանյանը շնորհավորել է հոր ծննդյան օրը
17:40 Անձնական հարց է, ավել բան չենք կարող ասել․ նոր մանրամասներ՝ Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին ծեծելու դեպքից
18:00 Կա՛մ «Գողականի մասին» օրենքն ընդունեք, կա՛մ ժարգոնից հրաժարվեք
21:20 Դատարանը տնային կալանք է կիրառել «Օշականցի Գևորիկի» և «Զապի» նկատմամբ
22:48 Քըլէչը հմուտ դիվանագետ է, բայց երեխա դաստիարակելու հարցում անպիտան դուրս եկավ. Ղազարյան
16:44 Մեքենաներս ջարդուխուրդ եղան էս ճամփեքին, գոնե ավազ կամ շեբեն լցնեն. գյուղացի
14:11 Դուք եղկելի եք. Եռաբլուրը մանրադրամ սարքողներին սատկացնելու եմ. Փաշինյան