Ուղիղ եթեր
Ներքին 13 րոպե առաջ - 16:40 19-11-2026

Ակնհայտորեն բռնաճնշnւմների նոր փուլ է սպասվում, որն ավանդաբար ուղեկցվում է ազատազրկnւմներով և խայտառակ արշավներով. Տիգրան Աբրահամյան

Ակնհայտորեն բռնաճնշnւմների նոր փուլ է սպասվում, որն ավանդաբար ուղեկցվում է ազատազրկnւմներով և խայտառակ արշավներով: Այս մասին գրել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Բացի այն հանգամանքից, որ Փաշինյանը սպառնում է Ալիևի պահանջով սահմանադրություն փոխել, նաև հոխորտում է, թե ընդդիմության վրայով «բուլդոզերով» անցնելու է:

Ակնհայտորեն բռնաճնշումների նոր փուլ է սպասվում, որն ավանդաբար ուղեկցվում է ազատազրկումներով և խայտառակ արշավներով:

Հիմա, այս վիճակում, առաջին տրամաբանական միտքը, որը բանական մարդու գլխում ծագում է, դիմակայությունն է՝ բոլոր հնարավոր առողջ ուժերի համախմբվածությամբ և արդյունավետ աշխատանքով:

Բայց տրամաբանությունը մեր օրերում սկսել է խափանումներով գործել, որովհետև այս վիճակում հայտնի շրջանակները, որոնք զարմանալիորեն դեռ ընդդիմադիր են ներկայանում, շարունակում են ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի մասին խոսել՝ ոմանք՝ տողատակերով, ոմանք՝ ուղիղ:

Ավելին, դա ուղեկցվում է գարշելի բառակույտով և թեզերով: Ենթադրում եմ՝ Նիկոլի դեմ պայքարն անիմաստ են համարում, իրենց զրոյական արժեքով դաշտը լցնում են ընդդիմադիր դաշտի դեմ անպատվաբեր ներկայությամբ»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
23:10 Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին. Factor TV
18:38 36-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ. նրան մարմնական վնասվածքներ է պատճառել հարազատ եղբայրը
19:14 Խաղաղություն լինելու է, մեռնեք էլ՝ լինելու է․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը
21:19 Բուլդոզերով ա ուզում լինի, սամալյոտով ա ուզում լինի, Ալիևի Սահմանադրությունը չի անցնելու. Նարեկ Կարապետյան
15:47 Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ․News.am
21:13 Ռադս կքաշեմ, կգնամ, բայց քանի վարչապետ եմ, բուլդոզերով էս պրոցեսը հասցնելու եմ մինչև վերջ. Փաշինյան
22:47 24-ամյա վարորդը «Merceders»-ով կողաշրջված հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ
22:39 Բանակում կրկին զիծառայող է մահացել
08:48 «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ»