Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 3 ժամ առաջ - 11:30 07-11-2026

Խունդկարյանն է ՍԴ-ում փոխել է իրավիճակը. քաղաքական ուժերը միավորում են ջանքերը. Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին ՔՊ-ական պատգամավոր, ՄԱՍ կուսակցության հիմնադիր Հովիկ Աղազարյանը ողջունում է Սամվել Կարապետյանի տանը նախաձեռնված ընդդիմադիր հավաքի մասնակիցների համախմբման քայլը, բայցեւ ասում, որ չեն միանա այդ ֆորմատին, սակայն կհամագործակցեն․

«Մենք ողջունում եւ կարեւորում ենք այս համախմբումը, բայց չենք միանա, որովհետեւ նախ մեզ հատուկ չեն սպասում այնտեղ, երկրորդն էլ մեր սկզբունքներից չի բխում, բայց կփորձենք մնացած ուժերի հետ գեներացիա իրականացնել եւ ճակատի ֆորմատով մասնակցել արտահերթ ընտրություններին, դա կլինի հաղթանակի գրավականը»։
-
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանյան քաղաքական դաշտում ընդդիմադիր ուժերն արդեն իսկ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ձևավորելով համազգային համախմբման օրակարգ։ Այն ստորագրել են «Ազատություն», «Ապրելու երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Դեմոկրատական այլընտրանք», «Հայ Ազգային Կոնգրես», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Հայաքվե», «Հայաստան դաշինք», «Հայաստանի Հանրապետական», «Հայաստանը ես եմ», «Ժառանգություն», «Նոր դարաշրջան» և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունները։

Այս կարևոր հանգրվանից հետո գործընթացը թևակոխում է նոր փուլ. գիտակցելով պետականության առջև ծառացած ճակատագրական մարտահրավերների ողջ լրջությունը՝ քաղաքական ուժերը շարունակում են միավորել ջանքերը։
-
«Ժողովուրդ» թերթի բացառիկ տեղեկություններով՝ ՍԴ նախագահի ընտրության վճռորոշ պահին անակնկալ շրջադարձ է տեղի ունեցել․ մասնավորապես, Էդգար Շաթիրյանի օգտին տրամադրված դատավորներից մեկի քվեարկությունը փոխել է ամբողջ պատկերը: Մասնավորապես, դատավոր Երվանդ Խունդկարյանի քվեաթերթիկը վճռորոշ է դարձել Վլադիմիր Վարդանյանի հաղթանակի համար։
Թերթի տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունն ուղեկցվել է ներքին լարվածությամբ, դատավորների միջև ձևավորված տարբեր դիրքավորումներով և վերջին պահին տեղի ունեցած անսպասելի շրջադարձով։
-

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ