«Համաշխարհային առևտրի կենտրոնի» շինարարությունը ուղեկցվում է բազմաթիվ դատական հայցերով, որոնցում տարածների սեփականատերերը, ըստ երևույթին, համաձայն չեն առաջարկվող գների հետ։
Գեղեցիկ անուն ունեցող նախագիծը հիշեցնում է «Խաղաղության խաչմերուկը» կամ «Ակադեմիական քաղաքը», որոնց էությունը և անհրաժեշտությունը թերևս հայտնի են միայն Նիկոլ Փաշինյանին, ում գրեթե բոլոր նախաձեռնությունները մնացել են իլյուզիայի տիրույթում, ինչպես օրինակ Աջափնյակի մետրոպոլիտենի բազմաչարչար կայարանը, որի կառուցման գծով արդեն իսկ ծախսվել և հաշվեգրվել են միլիարդավոր դրամներ, սակայն գեթ մեկ մետր դեռևս չի կառուցվել։
Այս ամենի համատեքստում «Ռենշին» ՍՊԸ֊ի մարդկային ռեսուրսների կառավարման դեկավար Լուսինե Գրիգորյանը հայտարարում է, որ ինքը փորձում է «ճիշտ մարդկանց» ներգրավել` չնշելով, թե ինչպես է որոշում, թե դա որն է։