Արտաքին 1 ժամ առաջ - 10:37 03-11-2026

Գազայում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, 38-ը՝ վիրավորվել

Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով նոյեմբերի 2-ին զոհվել է առնվազն 15 մարդ, ևս 38-ը վիրավորվել է, ասվում է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։

«Խան Յունիսի և շրջակա տեղահանվածների համար նախատեսված ճամբարների հրետակոծության հետևանքով զոհված 11 քաղաքացիական անձանց մարմինները տեղափոխվել են հիվանդանոցներ։ Եվս չորսը տեղափոխվել են Գազա քաղաքի հարավ-արևմուտքում գտնվող Հայ Զեյթուն թաղամասից, որը թիրախավորվել էր իսրայելական ուժերի կողմից», – ասվում է X սոցիալական ցանցում տեղադրված հայտարարության մեջ։

Նախարարության տվյալներով՝ 2025 թվականի հոկտեմբերի 11-ին ուժի մեջ մտած հրադադարից ի վեր Իսրայելի կողմից իրականացված օդային և հրետանային հարվածների հետևանքով զոհվել է 1593 պաղեստինցի, իսկ 5748-ը՝ վիրավորվել։

«2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայում հակամարտության սրման զոհերի ընդհանուր թիվը հասել է 74609-ի, իսկ վիրավորներինը՝ 176018-ի», – ասվում է զեկույցում։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին