Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին
copy image url

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Արտաքին 11 ամիս առաջ - 18:00 16-07-2024
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) Գազայի հատվածի մի քանի շրջաններում մարտեր է մղել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման գլխավորած զինյալների հետ, որի հետևանքով, ըստ պաղեստինյան առողջապահական իշխանությունների, զոհվել է առնվազն 50 մարդ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքում ավիահարվածի հետևանքով զոհվել է 5 պաղեստինցի, Խան Յունիսում՝ 4 հոգուց բաղկացած ընտանիք։

Հուլիսի 16-ին ավելի ուշ առնվազն 17 պաղեստինցի զոհվել է, 26-ը՝ վիրավորվել ավտոմեքենայի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով։ Ըստ տեղի իշխանությունների՝ ավիահարվածը տեղի է ունեցել վրանային ճամբարի մերձակայքում, որտեղ գտնվում էին տեղահանված ընտանիքներ։

Իսկ Նուսեյրաթի ճամբարի դպրոցներից մեկին հասցված ավիահարվածից 16 մարդ է զոհվել, բազմաթիվ մարդիկ՝ վիրավորվել։ ՄԱԿ-ի կողմից տնօրինվող դպրոցում գտնվում էին տեղահանված ընտանիքներ։

Գազայի այլ հատվածներում ևս իսրայելական գնդակոծությունների և ավիահարվածների հետևանքով կան զոհեր, հայտնել են անկլավի իշխանությունները։

ԻՊԲ-ն հայտնել է, որ հետախուզական տվյալների վրա հիմնված գործողություններ է իրականացնում, և որ ավիահարվածները թիրախավորել են զինյալներին, թունելները և ՀԱՄԱՍ-ի այլ ենթակառուցվածքներ։

ՀԱՄԱՍ-ը և նրա դաշնակից «Իսլամական ջիհադ»-ը հայտնել են, որ իրենց զինյալները հակատանկային հրթիռներով և ականանետներով հարվածել են իսրայելական ուժերին մի քանի վայրերում։

Իսրայելը խոստացել է վերացնել ՀԱՄԱՍ խմբավորումը հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել էր 1200 մարդ, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 38 700 պաղեստինցի։ Իսրայելը նաև հայտնել է, որ ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 326 իսրայելցի զինվոր։

Ամենից շատ դիտված

14:00 Դաշնակցությունը 130 տարում չի կոտրվել, հիմա էլ չի կոտրվելու. Տարոն Մանուկյան
16:00 Անցած տարի մեր հարևանը 3 տոննա զեյթունը թափեց, առնող չկար. դեղձավանցի
11:52 Հայաստանում երբևիցե դիտված ամենաբարձր ջերմաստիճանը՝ +43,7
11:23 Սահմանազատման անվան տակ հանձնված բարձունքում ադրբեջանական զինուժը մեծ աշտարակ է կանգնեցրել
13:32 Ատամների մաքրման սարքը պայթել է հիվանդի բերանում, բայց նա շարունակել է հանգիստ պառկած մնալ
17:05 Մահացել է Գլխավոր դատախազի տատիկը
18:00 Փաշինյանին ֆրանսիացի ոչ մի պաշտոնյա չդիմավորեց, որովհետև անարժաններին չեն դիմավորում․ հարցում
21:43 Մեր տարածքն է, մեր ճանապարհն է, ուզում եք անցնեք, կարգ, կանոնով անցեք, ի՞նչ է նշանակում 100 տարով այս կամ այն ուժային կենտրոնը գա կանգնի, ինչու՞, ո՞ր իրավունքով
22:49 Փողոցի մեջտեղով, մեքենաների առջևով. ինչպես են մանկապարտեզի երեխաներին այգի տանում. տեսանյութ
15:25 Շանը մեքենային կապած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆ