Ներքին 7 ամիս առաջ - 17:58 03-12-2025

Մի քիչ շատ կլինի գյուղի համար, որ հա՛մ մանկապարտեզ կառուցեն, հա՛մ դպրոց․ ինչ վիճակ է Ջրաշենում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Կառավարության ծրագրով մինչև 2026 թվականը 300 դպրոց պետք է կառուցվի, վերակառուցվի կամ հիմնանորոգվի։

Oragir.News-ն այս անգամ տեղեկատվություն է հավաքել Արարատի մարզի՝ ծրագրում ընդգրկված մի շարք դպրոցներից։

Հայանիստի միջնակարգ դպրոցից հայտնեցին, որ սույն թվականի հոկտեմբերի 27-ից շուրջ 400 աշակերտներներ արդեն նորակառույց շենքում են դասերն անցկացնում։

«Բարձրաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ն այս պահին հիմնանորոգվում է, աշխատանքները տեմպով ընթանում են։ Շինարարության վերջնաժամկետը, ենթադրաբար, 2026-27-ն է։ Նման տեղեկատվություն փոխանցեցին դպրոցից։

Ջրաշենի միջնակարգ դպրոցում, որն ընդգրկված է ծրագրում, շինաշխատանքերը նույնիսկ չեն էլ սկսվել․ «Աշխատաքններն առայժմ չեն սկսվել։ Գյուղում արագ տեմպով մանկապարտեզ է կառուցվում, երևի վերջացնեն՝ նոր։ Մի քիչ շատ կլինի գյուղի համար, որ հա՛մ մանկապարտեզը կառուցեն, հա՛մ դպրոցը»,- ասաց դպրոցի տնօրենը։

Հարցին՝ ինչու բանվորների խնդիր կա՞, սպասում են մանկապարտեզի աշխատանքներն ավարտեն, հետո դպրոցը կառուցե՞ն, ասաց՝ ոչ և հավելեց․ «Դե, նորը պետք է կառուցեն, հինը՝ քանդեն։ Հին դպրոցում ենք առայժմ»։

Արտաշատի ավագ դպրոց ՊՈԱԿ-ում շինաշխատանքներն ավարտվել են, բայց շտկման աշխատանքեր են իրականացվում։ Ինչը թերի է՝ նորից կարգավորվում է։ «Երկու տարի առաջ է սկսվել․ հուսանք, որ շահագործման կհանձնվի մինչև 2026-ի հունվար ամիսը»,- հայտնեցին դպրոցից։

Վանաշենի միջնակարգ դպրոցում շինարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել, բայց հույս ունեն՝ կհասցնեն գարնանը։ «Շատ լավ աշխատում են։ Ես շաբաթը մեկ լինում եմ դպրոցում։ Ֆուտբոլի հրապարակը և այլ աշխատանքներ արված են։ Այգավանում է դասապրոցեսն ընթանում։ Դա կողքի համայնքն է, տրանսպորտով ենք գնում-գալիս, ոչ մի խնդիր չի առաջանում»,- ասաց տնօրենը։

Վերին Դվինի միջնակարգ դպրոցում այս պահին աշխատանքներ են ընթանում։ Դպրոցից դժվարացան պատասխանել, թե երբ շահագործման կհանձնվի։

«Դեղձուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի շինաշխատանքներն ավարտվել են դեռևս 2023-ի սեպտեմբերին և վաղուց շահագործման հանձնվել։ «Ամեն ինչ նորմալ է։ Դպրոցն առաջին փուլում էր ընդգրկված, հիմա ամեն ինչ փոխված է, ամեն ինչ նոր, նաև որակապես»,- ասաց տնօրենը։

Հիշեցնենք՝ Oragir.News-ը երեկ նույնպես ուսումնասիրություն է իրականացրել Արարատի մարզի դպրոցներում։ Որոշ դպրոցներում տնօրենները ակնհայտորեն կաշկանդված էին, և չէին ցանկանում պատասխանել մեր հարցերին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել