Ներքին 3 տարի առաջ - 11:18 09-09-2022

Փոխվարչապետ Մաթևոսյանը հանձնարարել է մարզպետներին հետևել «300 դպրոց-500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ սեպտեմբերի ութին տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու մարզպետները։

Փոխվարչապետի գրասենյակից տեղեկացնում են, որ օրակարգային հարցերի շարքում եղել է մարզերում ընթացող ինչպես սուբվենցիոն, այնպես էլ պետական բյուջեի միջոցներով համայնքներում իրականացվող ծրագրերը ստուգայցերի միջոցով մշտադիտարկելու հարցը։ Այդ համատեքստում փոխվարչապետը հանձնարարել է հատկապես ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել «300 դպրոց-500 մանկապարտեզ» կապիտալ բնույթի մեծածավալ նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքները և ընթացքում անդրադառնալ արձանագրված թերությունների շտկմանը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև մարզերի համայնքների բյուջեների եկամուտների հավաքագրմանը, ինչպես նաև գյուղատնտեսական սեզոնի ընթացքում հատկապես մթերումների հետ կապված խնդիրների լուծմանը վերաբերող մի շարք հարցեր։

Համբարձում Մաթևոսյանն անդրադարձել է նաև սեպտեմբերի 25-ին Հայաստանի 18 համայնքներում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և մարզպետներին հանձնարարել պատշաճ իրականացնել օրենքով վերապահված իրենց լիազորությունները։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում