Ուղիղ եթեր

2023-ի հունվարի 1-ին մենք շահագործման կհանձնենք 24 դպրոց եւ 53 մանկապարտեզ. Նիկոլ Փաշինյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:30 27-10-2022
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 27-ի նիստում որոշեց փոփոխություն կատարել իր որոշումներից մեկում, որը վերաբերում է հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության ծրագրի շարունակության ապահովմանը:

Նշենք, որ ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագրով նախատեսված է մինչև 2030 թվականը վերակառուցել /ուժեղացնել կամ կառուցել սեյսմիկ տեսանկյունից առավել խոցելի 437 դպրոց։ Այդ կապակցությամբ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականին կնքված վարկային պայմանագրի հիման վրա իրականացվում է «Սեյսմիկ անվատանգության բարելավման ծրագիրը»: Նշված ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել կամ վերակառուցել թվով 46 սեյսմիկ տեսնակյունից առավել վտանգավոր դպրոց։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ այս տարիներին այդ 437 դպրոցներից 63-ում տեղի է ունեցել շինարարություն, որոնց մեծ մասն ավարտված է. «Այս որոշմամբ մենք այդ 437 դպրոցների ցանկից հանում ենք այն դպրոցները, որոնք այլեւս սեյսմիկ առումով վտանգավոր չեն, քանի որ նոր շենքեր ենք կառուցել:

Նաեւ ծրագրի իրականացման ժամկետի փոփոխություն է նախատեսվում 5 տարի իրականացնել:
Փաստացի մենք երեք ուղղությամբ ենք մեծ աշխատանք տանում՝ առաջինը պետական բյուջեն է եւ այս 63 դպրոցներից 19-ը կառուցվել է բյուջեի միջոցներով, 13 դպրոց կառուցվել է ՀԲ-ի հետ եւ 46-ը սկսել ենք, բայց 31-ը կառուցվել է Ասիական զարգացման բանկի հետ»,-ասաց Սանոսյանը:
Նա նշեց, որ այս ծրագրով մինչեւ 2026 թվականը կկառուցվի եւս 46 դպրոց:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այս ծրագրով ստացվում է, որ մենք մինչեւ 2026-ի սեպտեմբերը կկառուցենք 337 դպրոց ու 521 մանկապարտեզ: Ընդ որում, 2023 թվականի հունվարի 1-ին մենք շահագործման կհանձնենք 24 դպրոց ու 53 մանկապարտեզ»:

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էլ ասաց, թե ունեն աշխատանքային պլան, որով փորձելու են շարժվել ու ամեն տարվա հունվարի 1-ին կունենան նախանշած, թե ինչ քանակի դպրոց ու մանկապարտեզ են կառուցելու, վերակառուցելու։
Փաշինյանի խոսքով՝ 2024 թվականի հունվարի 1-ին նախատեսում են շահագործման հանձնել 64 դպրոց, 141 մանկապարտեզ, 2025-ի հունվարի 1-ին՝ 57 դպրոց ու 144 մանկապարտեզ, 2026-ի հունվարի 1-ին՝ 111 դպրոց ու 87 մանկապարտեզ, իսկ 2026-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ 78 դպրոց ու 92 մանկապարտեզ։
«Շատ լավ է, շատ ուրախ եմ, որ պլանը կոնկրետացված է։ Սա պետք է անընդհատ նայել, ստուգել, մատը զարկերակի վրա պահել», - նշեց վարչապետը։

Ամենից շատ դիտված

00:03 Ձերբակալել են գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին
16:45 Աննա Հակոբյանը դուրս է գալիս միջազգային ասպարեզ․ կրթվելու 30.000 դոլարը չի վճարելու, բայց ծախսեր լինելու են 
22:51 Նիկոլը զուգընկերուհու հետ այսօր զբաղված է հանրային գիտակցության «ամլացմամբ»՝ մատուցելով տեղեկատվական «ափիոնի» հերթական չափաբաժինը
19:58 Գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար դրամի չափով
16:52 Վարորդական վկայականները դարձրեք էլեկտրոնային, ամեն 10 տարին մեկ չփոխեն, լրացուցիչ ծախս չկատարեն
17:35 Անձնակազմի մեծ մասն ազատման դիմում է գրել․ Պուշկինի դպրոցի պատասխանը՝ տնօրենի հեռացմանը
19:10 Ինձ 5 մլն տուգանել են, բայց 5 մլն երազում էլ տեսած չկամ, ո՞նց պիտի վճարեմ, տուն էլ չունեմ․ առևտրական
21:15 Մինչև 2018-ը մենք ամեն ազատագրած գյուղի համար տոն ունեինք. ազատամարտիկ
20:15 Կարդինալների կոնկլավն ընտրել է Հռոմի 267-րդ պապին
18:00 Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին բանտում տեսնելը Փաշինյանի մանկական երազանքն է