Առնվազն մեկ մարդ է զոհվել, վեցը՝ տուժել Կալիֆոռնիայի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է CBS հեռուստաալիքը՝ հղում անելով իշխանություններին:
Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր Կալիֆոռնիա նահանգի ամերիկյան Ֆեյրֆիլդ քաղաքի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության մասին:
«Մեկ մարդ զոհվել է, վեցը ստացել են վիրավորումներ Solano Town Center առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հեռուստաալիքի տվյալներով՝ տուժածներից երեքը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Նշվում է, որ հրաձգության մեջ կասկածվողի ինքնությունը դեռևս պարզված չէ: