ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում արագնընթաց գնացքների բախման հետևանքով զոհերի ու վիրավորաների կապակցությամբ։
«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իսպանիայի ժողովրդին և կառավարությանը հոկտեմբերի 28-ին Տոլեդոյում տեղի ունեցած գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ։ Համերաշխություն զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում վիրավորներին։ Հայաստանը կիսում է նրանց վիշտը և մաղթում ուժ և ոգի»,- ասվում է Փաշինյանի X-ի իր միկրոբլոգում գրառման մեջ։