Ուղիղ եթեր
Ներքին 56 րոպե առաջ - 18:06 28-10-2026

Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշման դեմ բողոքները վերամակագրվել են․ դատավորն ինքնաբացարկ է հայտնել

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշման դեմ բողոքները կքննի Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանը։ Գրում է Փաստինֆոն:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխել և կիրառել է տնային կալանք։

Պաշտպանության կողմը, սակայն, գտնում էր, որ Ալեքսանյանի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոց չպետք է կիրառվեր, իսկ եթե կիրառվեր, ապա անազատության հետ չկապված, ըստ այդմ, բողոք են ներկայացրել։ Դատական ակտի դեմ բողոք ներկայացրել է նաև դատախազությունը՝ պահանջելով կրկին կալանավորել Ալեքսանյանին։

Բողոքներն ի սկզբանե մակագրվել էր դատավոր Արմեն Հովհաննիսյանին, ով սեփական նախաձեռնությամբ ինքնաբացարկ է հայտնել՝ պատճառաբանելով, որ գործով պաշտպաններից Վահե Միսակյանն իր համակուրսեցին է։ Գործը երեկ վերամակագրվել է դատավոր Ժենյա Մելիքսեթյանին։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
19:53 Հրազդանի կիրճով հոսող՝ երբեմնի մաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
20:00 Դեղերի շուկան` բախտի քմահաճույքին. դեղերի կրկնակի թանկացման պատճառները