Եկեք, ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից, որ էդ սև քարոզը արեցիք. Արամ Վարդևանյանը` ՔՊ-ականներին
Եկեք, ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից: Այս մասին ասել է Արամ Վարդևանյանը` ՔՊ-ականներին:
«Եկե՛ք, Նարեկ Կարապետյանից ներողությունը խնդրե՛ք, եկե՛ք, նաև ձեր քննչական կոմիտեի անունից ներողություն խնդրե՛ք, որ քարոզարշավի ամենապատասխանատու փուլում հերթական էդ սև քարոզն էլ արեցիք, սուտը տարածեցիք», - ասաց «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը` խոսելով այն մասին, որ նախընտրական շրջանում Նարեկ Կարապետյանին մեղադրեցին այլ քաղաքացիություն ունենալու մեջ։