Գևորգ Էմին-Տերյանի հեղինակային «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Զարուհի Փոստանջյանը:
Զարուհի Փոստանջյանը խոսել է իր ընտանիքի նկատմամբ հետապնդումների, Նիկոլ Փաշինյանի դեմ հայց ներկայացնելու, վերջինսի կողմից իր անձն ու գործունեությունը թիրախավորելու, լյուստրացիայի օրենքի նախագծի ու դրա անհրաժեշտության, միջազգային իրավունքի ճգնաժամի, Արցախի և հայ քաղբանտարկյալների վերաբերյալ միջազգային հանրության ու կառույցների անտարբերության, ընդդիմության՝ իր ունեցած լծակները չկիրառելու, Սահմանադրությունը թշնամու պահանջով փոխելու, մեր ինքնության դեմ մղվող պայքարի մասին:
«Այս տարի՝ 2026 թ. նախընտրական ժամանակահատվածում՝ մայիսի 18-ին, երբ Նիկոլ Փաշինյանը եկել էր Արաբկիր համայնք, բավականին նյարդայնացած եկել էր մեր բակ, հայտարարություններով հանդես էր եկել իմ հասցեին, իմ գործունեության վերաբերյալ, որոնք իմ գնահատմամբ, զրպարտչական և վիրավորական են, և դրա վերաբերյալ ես ներկաայցրել եմ հայց նաև դատարան և պահանջու եմ և հերքում, և համապատասխան միջոցներ, նաև բարոյական վնասի հատուցում»,- պատմում է Զարուհի Փոստանջյանը:
Ըստ վերջինիս՝ Փաշինյանը բավականին կոպիտ բառերով պիտակավորել է իր փաստաբանական գործունեությունն ու անձը, անվանել կաշառակեր, տղամարդուն և քաղաքական գործչին ոչ հարիր բառապաշարով արտահայտվել:
Զարուհի Փոստանջյանը, խոսելով ժամանակին Սերժ Սարգսյանի իշխանության դեմ պայքարելու ու նրանց խստորեն քննադատելու մասին, նշեց, որ ինքը պայքարել է ոչ թե անձերի, այլ երևույթների դեմ. «Ես ճիշտ եմ արել, ես երևույթի դեմ եմ պայքարել: Ընդունեիք լյուստրացիայի մասին օրենք ընդունած լինեիք, այսօր այսպիսի մասշտաբների աղետ չէինք ունենա, ընդունեիք Արցախը ճանաչելու մասին օրենք, ընդունած լինեիք, այսօր Արցախը հայաթափված չէր լինի: Ընդունեքի այն օրենքները, որ այսօր մեզ՝ որպես պետության ներկայացուցիչներ, հնարավորություն կտային ավելի ուժեղ դիրքերից խոսել. չեն արել»:
Անդրադառնալով միջազգային հանրության երկակի ստանդարտներին՝ Փոստանջյանը նշեց, որ գործ ունենք արժեզրկված քաղաքականության հետ. «Եթե աշխարհը ձայն չի հանում Գազայի հետ կապված, Արցախի հետ կապված, նույնատիպ է, ինչ որ ստալինյան ռեժիմը: ԵՄ-ն այս ամենը չկանգնեցրեց, որովհետև գնում է առևտուր: Մեր ունեցած քաղբանտարկյալները, Արցախը նույն տիրույթում են գնահատվում, քաղաքական նպատակահարմարություն չկա, ուրեմն պետք է լռել, այդպես էլ անում են»:
Այս և այլ ուշագրավ հարցերի մասին ամբողջական զրույցը՝ տեսանյութում:
Գևորգ Էմին-Տերյան